Հա

Քաղաքական

03/09/2018 - 08:50

Ֆրանսիայի ԱԳ նախարարը յայտարարել է, որ Ասադը յաղթել է պատերազմում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իւ Լէ Դրիանը յայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը յաղթել է պատերազմում:

«alikonline.ir»- Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իւ Լէ Դրիանը յայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը յաղթել է պատերազմում: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է «Sputnik International»-ը:

«Ասադը հաղթել է պատերազմում: Մենք պէտք է ընդունենք դա»,- յայտարարել է նախարարը՝ միեւնոյն ժամանակ ընդգծելով, որ նա յաղթել է պատերազմում, սակայն չի հասել խաղաղութեան հաստատման: Լէ Դրիանի կարծիքով՝ խաղաղութեան հաստատման համար Դամասկոսին «միջազգային միջնորդների մասնակցութեամբ քաղաքական լուծում» է հարկաւոր:

Ֆրանսիայի  ԱԳ նախարարն ընդգծել է, որ Դամասկոսը վճռական է տրամադրւած Իդլիբ նահանգն ահաբեկիչներից ազատելու հարցում, սակայն անգամ եթէ կառավարական զօրքերին յաջողւի իրենց վերահսկողութեան տակ վերցնել այդ տարածքը, միեւնոյն է դա չի լուծի այն խնդիրները, որոնք կոնֆլիկտի պատճառ են դարձել:

Ժան Իւ Լէ Դրիանի խօսքով՝ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում քննարկման շրջանակներում Ֆրանսիան կը նպաստի սիրիական կոնֆլիկտի խաղաղ լուծմանը:

Սակայն նա միեւնոյն ժամանակ նաեւ ընդգծել է, որ արեւմտեան կոալիցիան պատրաստ է հարւածել Սիրիային, եթէ կառավարութիւնը որոշի քիմիական զէնք կիրառել Իդլիբի խաղաղ բնակչութեան դէմ:

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Ուաշինկթընի հետեւողական պահուածքը խնդրոյ խռարկայ է
    Ակնարկ. Ուաշինկթընի հետեւողական պահուածքը խնդրոյ խռարկայ է

    Հայաստանի Հանրապետութեան մէջ Միացեալ Նահանգներու դեսպանին կատարած յայտարարութիւնը թէ՛ պատմական եւ թէ՛ քաղաքական ու իրաւական տուեալներով կարելի է հակափաստարկել: Բնականաբար նաեւ շատ համոզիչ ձեւերով պարզել, թէ ինչո՛ւ այդ մասին քննարկումներ չկան հայկական դաշտին մէջ, երբ յատկապէս ի սպառ կը բացակային քննարկումները Պաքուի մէջ անցեալին վերադարձը բացառելու եւ Արցախի ժողովուրդի կամարտայայտութեան փաստին հետ հաշուի նստելու: Որուն համար զարմանք չի յայտներ ամերիկացի դիւանագէտը:

  • Մենք չենք կարող խաղաղութիւն ստանալ` հողերի վերադարձի մասին խօսելով
    Մենք չենք կարող խաղաղութիւն ստանալ` հողերի վերադարձի մասին խօսելով

    Պարոն Միլսի յայտարարութիւնը խիստ դատապարտելի է, աւելին` քաղաքական կոպիտ սխալ է. «yerkir.am»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի հաղորդակցութեան եւ հանրութեան հետ կապերի պատասխանատու Յարութ Շիրինեանը` անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի «գրաւեալ տարածները» վերադարձնելու մասին յայտարարութեանը:

  • Քաղաքագէտ. «Մենք «գրաւեալ», վերադարձի ենթակայ տարածքներ չունենք, եւ Միլսը գիտի, որ տարածքային զիջումների պատրաստ չենք»
    Քաղաքագէտ. «Մենք «գրաւեալ», վերադարձի ենթակայ տարածքներ չունենք, եւ Միլսը գիտի, որ տարածքային զիջումների պատրաստ չենք»

    «Evnreport» կայքին տւած հարցազրոյցում Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը, խօսելով Արցախեան հակամարտութեան կարգաւորման թեմայով, յայտարարել էր՝ «դառը իրականութիւնն այն է, որ ցանկացած կարգաւորում պահանջում է գրաւեալ տարածքների մի մասի վերադարձ»։

  • Արթուր Եղիազարեան. «Պարոն դեսպանին ասէք, որ պատմութիւն սովորի»
    Արթուր Եղիազարեան. «Պարոն դեսպանին ասէք, որ պատմութիւն սովորի»

    ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

    «Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «EVN Report»-ի հետ զրոյցում բացառել է Արցախեան հակամարտութեան հարցի կարգաւորումն՝ առանց «գրաւեալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:

  • ԱՄՆ-ի դեսպան Միլսը զարմանում է. ի՞նչ կարող էր նշանակել ղարաբաղեան ուղերձը
    ԱՄՆ-ի դեսպան Միլսը զարմանում է. ի՞նչ կարող էր նշանակել ղարաբաղեան ուղերձը

    Լուր եկաւ, որ Հայաստանում իր առաքելութիւնն աւարտող Ռիչարդ Միլսն արտայայտւել է ղարաբաղեան կարգաւորման վերաբերեալ։ ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է, այդ պատճառով այդ երկրի դիւանագէտները կարող են ազատ կարծիք արտայայտել այդ թեմայի շուրջ ու չվախենալ, որ իրենց կը մեղադրեն ուրիշի գործերին միջամտելու մէջ։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։