Print this page
03/09/2018

Լաւրով. «Մոսկւայի համար կարեւոր է լսել, թէ Հայաստանի ղեկավարն ինչպէս է գնահատում իր երկրում իրադրութեան զարգացման հեռանկարները»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի միջեւ մօտ ժամանակներս պլանաւորւող հանդիպմանը:

«alikonline.ir» - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի միջեւ մօտ ժամանակներս պլանաւորւող հանդիպմանը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ յղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Մօտ ժամանակներս պլանաւորւում է նախագահ Պուտինի եւ վարչապետ Փաշինեանի եւս մէկ հանդիպում: Կարծում եմ՝ մեզ համար կարեւոր կը լինի լսել, թէ Հայաստանի նոր ղեկավարն ինքն ինչպէս է գնահատում իր երկրում իրադրութեան զարգացման հեռանկարները: Իհարկէ, մենք բնաւ անտարբեր չենք, թէ այս իրավիճակում ինչ տեսք ունեն Հայաստանի պարտաւորութիւնները ՀԱՊԿ-ի հանդէպ, մենք ելնում ենք այն բանից, որ այդ պարտաւորութիւնները գործում են, դրանք հարկաւոր է կատարել ամբողջութեամբ, այդ թւում՝ այն առումով, ինչը վերաբերում է մեր ընդհանուր կազմակերպութեան վարկի ու հեղինակութեան ամրապնդմանը»,- ասել է նախարարը՝ ելոյթ ունենալով Մոսկւայի միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտի առաջին կուրսեցիների առջեւ:

Յարակից լուրեր