Հա

Քաղաքական

05/09/2018 - 08:40

Սիրիայի ՀՕՊ-ը յետ է մղել Իսրաէլի ռազմաօդային ուժերի յարձակումը

Սիրիայի հակաօդային պաշտպանութիւնը յետ է մղել Իսրայէլի ռազմաօդային ուժերի յարձակումը: 

«alikonline.ir» - Սիրիայի հակաօդային պաշտպանութիւնը յետ է մղել Իսրայէլի ռազմաօդային ուժերի յարձակումը: Այս մասին ըստ «news.am»-ի՝ հաղորդում է Սիրիայի ՍԱՆԱ պետական լրատւական գործակալութիւնը: Աղբիւրի համաձայն՝ Իսրայէլի ինքնաթիռները Բէյրութի արեւմտեան հատւածից ցածր բարձրութեան վրայ մտել են Սիրիայի օդային տարածք եւ ուղղւել են Տարտուս եւ Համա նահանգներ:

Սիրիական ՀՕՊ-ը յետ է մղել յարձակումը՝ հարւածելով մի քանի հրթիռների եւ ինքնաթիռներին ստիպելով հեռանալ Սիրիայի տարածքից:

Սիրիայի հակաօդային պաշտպանութիւնը իսրայէլական 5 հրթիռների է հարւածել, դրանց մնացորդներն ընկել են Հոմս նահանգի արեւմտեան մասում՝ Ան-Նասերա եւ Դահր Ալ-Քսէյր գիւղերի մօտ:

Իսրայէլի ռազմաօդային ուժերի յարձակման արդիւնքում 8 տուժածների մասին է հաղորդւում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։