Հա

Քաղաքական

05/09/2018

Նիքի Հէյլի. «Թրամփը կը նախագահի Իրանի վերաբերեալ ՄԱԿ-ի ԱԽ նիստը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է նախագահելու Իրանի վերաբերեալ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստը, որը գումարւելու է ընթացիկ ամսում:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է նախագահելու Իրանի վերաբերեալ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստը, որը գումարւելու է ընթացիկ ամսում:

Ինչպէս հաղորդում է «BBC»-ն՝ այս մասին յայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հէյլին:

Ըստ նրա՝ նիստի նպատակը լրացուցիչ ճնշում գործադրելն է Իրանի վրայ:

«Նախագահ Թրամփը շատ կտրուկ է, մենք պէտք է ստիպենք Իրանին հետեւել միջազգային կանոններին»,- ասել է նա՝ յաւելելով, որ Իրանը «շարունակում է խախտել» ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւերը եւ սպառնալիք ներկայացնել տարածաշրջանին:

Հէյլին նշել է նաեւ, որ Դոնալդ Թրամփը եւ Հասան Ռոհանին կարող են հրապարակային հանդիպում անցկացնել ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի շրջանակներում:

Նշենք, որ դոկտ. Հասան Ռոհանին սեպտեմբերի 25-ին ելոյթ է ունենալու ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի նիստում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։