Հա

Քաղաքական

05/09/2018

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ. «Թրամփը չի քննարկել Ասադի սպանութեան հարցը»

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հէյլին յայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը երբեք չի քննարկել Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի սպանութեան հարցը: Այս մասին նա յայտարարել է սեպտեմբերի 4-ին Նիւ Եորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: 

«alikonline.ir» - ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հէյլին յայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը երբեք չի քննարկել Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի սպանութեան հարցը: Այս մասին նա յայտարարել է սեպտեմբերի 4-ին Նիւ Եորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Հաղորդում է «tert.am»-ը:

«Ես ոչ մի անգամ չեմ լսել, որ նախագահը քննարկի Ասադի հնարաւոր սպանութիւնը»,- ասելէ Հէյլին՝ յաւելելով, որ մասնակցում է այն հանդիպումներին, որոնց ժամանակ ԱՄՆ ղեկավարութիւնը քննարկում է Սիրիային առընչւող հարցերը:

Աւելի վաղ հաղորդւել էր, որ «The Washington Post»-ի լրագրող Բոբ Վուդւորդն իր նոր գրքում գրել է, որ  2017-ին Թրամփը հրամայել է սպանել Սիրիայի նախագահ Բաշշար Ասադին:

Վուդւորդի խօսքով՝ Թրամփը զայրացած է եղել սիրիական Դումա քաղաքում իրականացւած քիմիական յարձակման մասին լուրերի ֆոնին եւ Պենտագոնի ղեկավար Ջէյմզ Մաթիսից պահանջել է «պարզապէս սպանել» Ասադին:

Մաթիսն իր հերթին ասել է, որ անյապաղ կը կատարի հրամանը, սակայն իր օգնականներին հրահանգել է «առաւել հաւասարակշռւած գործել»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։