Հա

Քաղաքական

06/09/2018

Թրամփը չի բացառել Ռոհանիի հետ հանդիպման հնարաւորութիւնը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի շրջանակում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հետ հանդիպման հնարաւորութիւնը:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի շրջանակում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հետ հանդիպման հնարաւորութիւնը:

Ինչպէս տեղեկացնում է «BBC»-ն՝ այս մասին նա յայտնել է Վաշինգտոնում, Քուվէյթի էմիրի հետ հանդիպումից առաջ, լրագրողների հետ զրոյցում:

Հարցին՝ պատրա՞ստ է նա հանդիպել նախագահ Ռոհանիի հետ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի շրջանակներում, Թրամփը պատասխանել է. «Ամէն ինչ հնարաւոր է: Տեսնենք»:

Նա յայտարարել է, որ ինչպէս եւ նախկինում պատրաստ է Իրանի հետ բանակցութիւններին:

Ըստ նրա՝ Իրանն իբր անհանգստացած է «գոյատեւման խնդիրներով»:

«Իրանը անհանգիստ վիճակում է, նրանց մօտ կատարեալ խառնաշփոթ է»,- ասել  է Թրամփը՝ յաւելելով. «Մենք կը տեսնենք, թէ ինչ կը լինի Իրանի հետ, ուզում են նրանք խօսել, թէ ոչ, կախւած է նրանցից, ոչ թէ ինձանից: Ես միշտ հասանելի կը լինեմ, բայց դա նշանակութիւն չունի»:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Իրանում ՀՀ դեսպանատան դիւանագէտներին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Իրանում ՀՀ դեսպանատան դիւանագէտներին

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, Ազգ. առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի Ա խորհրդական Էդւարտ Խաչատրեանի եւ ՀՀ հիւպատոս՝ Գարիկ Գրիգորեանի այցը: Հանդիպմանը ներկայ գտնւեց Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը:

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային եւ հասարակական հարցերի օգնական ճրտ. Ալի Փուր Զոնուզին եւ նոյն պաշտօնով՝ նոյն շրջանի առաջին բաժնի օգնական դոկտ. Զանդին։

  • ԱԳՆ խօսնակ. «Նախագահը Նիւ Եօրք կը մեկնի»
    ԱԳՆ խօսնակ. «Նախագահը Նիւ Եօրք կը մեկնի»

    Հանրապետութեան նախագահը կը մեկնի Նիւ Եօրք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեային:

  • Պենտագոնի ղեկավարը կարող է լքել պաշտօնը
    Պենտագոնի ղեկավարը կարող է լքել պաշտօնը

    Պենտագոնի ղեկավար Ջէյմզ Մաթիսը կարող է լքել իր պաշտօնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարաձայնութիւնների պատճառով: 

  • Երեւանն Իրանին առաջարկելու բան չունի, աւելի լաւ է կատարի 2016-ի «տնային առաջադրանքը»
    Երեւանն Իրանին առաջարկելու բան չունի, աւելի լաւ է կատարի 2016-ի «տնային առաջադրանքը»

    1993 թւականից բազմիցս փորձել եմ հասկացնել Հայաստանի բոլոր իշխանութիւններին, որ մեր երկրի համար Իրանի հետ յարաբերութիւնները պակաս կարեւոր չեն, քան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի: Տէր-Պետրոսեանի կառավարման սեւ տարիներին դա անյոյս գործ էր: Տարածաշրջանում Իրանի դերի մասին յորդորները նոյնքան անյոյս գործ դարձան նաեւ Սերժ Սարգսեանի նախագահութեան երկու ժամկէտում: Դատելով ամէն ինչից՝ Իրանը չի ուզում բանի տեղ դնել նաեւ Նիկոլ Փաշինեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։