Հա

Քաղաքական

06/09/2018 - 12:30

Նեթանիահու. «Իսրայէլը թոյլ չի տայ Իրանին Սիրիայում ռազմաբազաներ ստեղծել»

Իսրայէլն Իրանին ու Թեհրանի հետ կապւած խմբաւորումներին թոյլ չի տայ ռազմաբազաներ ստեղծել Սիրիայի տարածքում ու այնտեղ բարձր ճշգրտութեամբ զէնքեր արտադրել: 

«alikonline.ir» - Իսրայէլն Իրանին ու Թեհրանի հետ կապւած խմբաւորումներին թոյլ չի տայ ռազմաբազաներ ստեղծել Սիրիայի տարածքում ու այնտեղ բարձր ճշգրտութեամբ զէնքեր արտադրել: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «tass.ru»-ն, Իսրայէլի վարչապետ Բինիամին Նեթանիահուն այդ մասին յայտարարել է կառավարության նիստի ժամանակ:

«Իսրայէլը լի է վճռականութեամբ թոյլ չտալ Իրանին ու նրա աջակիցներին ռազմաբազաներ ստեղծել Սիրիայում: Մենք գործադրում ենք հնարաւոր բոլոր ջանքերը, որպէսզի կանխենք Թեհրանի՝ Իսրայէլին մօտ եւ հեռու գտնւող շրջաններում բարձր ճշգրտութեամբ զէնքի արտադրմանն ուղղւած բոլոր փորձերը»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։