Հա

Քաղաքական

08/09/2018

Դեմիրթաշը դատապարտւել է 4 տարի եւ 8 ամիս ազատազրկման

Թուրքիայի քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան առաջնորդ, նախագահական ընտրութիւնների թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը դատապարտւել է 4 տարի եւ 8 ամիս ազատազրկման:

«alikonline.ir» - Թուրքիայի քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան առաջնորդ, նախագահական ընտրութիւնների թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը դատապարտւել է 4 տարի եւ 8 ամիս ազատազրկման: Նա մեղաւոր է ճանաչւել «ահաբեկչական խմբաւորման քարոզչութիւն անելու» մէջ: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ այս մասին հաղորդում է թուրքական «Anadolu»-ն:

Նոյն մեղադրանքով ազատազրկման է դատապարտւել նաեւ քրդամէտ կուսակցութեան նախկին պատգամաւոր Սըրրը Սուրէյեա Օնդէրը: Դատարանը նրա նկատմամբ սահմանել է ազատազրկում 3 տարի եւ 6 ամիս ժամկէտով:

Պաշտպանական վերջին խօսքում Դեմիրթաշը յայտարարել է, որ չի ընդունում իր դէմ ներկայացւած մեղադրանքները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։