Print this page
08/09/2018

Մարիա Զախարովա. «Ռուսաստանը ոգեւորութեամբ է հետեւում Ադրբեջանի հետ յարաբերութիւնների զարգացմանը»

Ռուսաստանը ոգեւորութեամբ է հետեւում Ադրբեջանի հետ յարաբերութիւնների զարգացմանը: Այս մասին յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«alikonline.ir» - Ռուսաստանը ոգեւորութեամբ է հետեւում Ադրբեջանի հետ յարաբերութիւնների զարգացմանը: Այս մասին յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Գրում է «news.am»-ը:

Նա նշել է, որ երկու երկրները վիթխարի ներուժ ունեն: «Շատ բան իրականացւում է, շատ բան մշակման մէջ է»:

Նրա խօսքով՝ Մոսկւայի եւ Բաքւի յարաբերութիւնների կարեւոր ասպեկտներից մէկն է Ռուսաստանի եւ Ադրբեջանի սուբիեկտների բազմապլան համագործակցութիւնը: Նա նշել է, որ այս համատեքստում գործում են 17 համաձայնագրեր, եւ նորերն են մշակւում: Զախարովան յայտնել է, որ համագործակցութեան նոր նախագծերի նախապատրաստման քննարկումների հարթակ է ամէն տարի անցկացւող ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովը:

Յարակից լուրեր