Հա

Քաղաքական

08/09/2018 - 09:40

Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող մտաւորականին Թուրքիան ներառել է վտանգաւոր յանցագործների ցուցակում

Թուրքական «Belge» հրատարակչութեան հիմնադիր-տնօրէն, «Özgür Gündem» լրատւամիջոցի սըւնակագիր յայտնի իրաւապաշտպան, մտաւորական Ռագըփ Զարաքօլուն Թուրքիայի իշխանութիւնների կողմից ներառւել է հետախուզման մէջ գտնւող առաւել վտանգաւոր յանցագործների ցանկում՝ «կարմիր ցուցակում»։ 

«alikonline.ir» - Թուրքական «Belge» հրատարակչութեան հիմնադիր-տնօրէն, «Özgür Gündem» լրատւամիջոցի սըւնակագիր յայտնի իրաւապաշտպան, մտաւորական Ռագըփ Զարաքօլուն Թուրքիայի իշխանութիւնների կողմից ներառւել է հետախուզման մէջ գտնւող առաւել վտանգաւոր յանցագործների ցանկում՝ «կարմիր ցուցակում»։ Այս որոշումը կայացւել է Զարաքօլուի՝ 7 տարի առաջ ունեցած ելոյթի պատճառով յարուցւած քրէական գործի շրջանակներում: Նա մեղադրւում է ահաբեկչական կազմակերպութեանը սատարելու մէջ: Այս մասին տեղեկացնում է «ermenihaber.am»-ը:

Թուրքիան պահանջել է արտայանձնել ներկայումս Շւեդիայում բնակւող մտաւորականին:

Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող Զարաքօլուն 2011 թ. հոկտեմբերին կալանաւորւել է վերոնշեալ մեղադրանքով, սակայն 2012-ի ապրիլին ազատ է արձակւել։ Իսկ 2013 թ.-ին նա տեղափոխւել է Շւեդիա:

Թեմայի շուրջ Զարաքօլուն թուրքական «Evrensel» պարբերականին յղած նամակում, ասել է.

«Ըստ էութեան որոշ մարդկանց նորից անհանգստացրել են իմ յօդւածները, ինչպէս նաեւ այն, որ ես շարունակում եմ աջակցել մարդու իրաւունքների պաշտպանութեանը, խօսքի ազատութեանը ու պաշտպանում եմ խաղաղութիւնը։ Թող անհանգստնան։ Իսկ մենք շարունակում ենք մեր ճանապարհը»։

Հիշեցնենք, որ թուրք հրատարակիչ, մարդու իրաւունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն 2011-ին Հայաստանի Ազգային գրադարանի կողմից պարգեւատրւել է Յակոբ Մեղապարտի անւան մեդալով` որպէս հրատարակչական մեծ գործունէութիւն ծաւալող անձ, ով նաեւ տասնեակ գրքեր է նւիրել Ազգային գրադարանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։