Print this page
08/09/2018

Թուրք լրագրողը ստիպւած կը լինի բացատրութիւն տալ դատարանին «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» գրութեամբ պաստառի համար

Թուրք լրագրող Սիբել Հիւրթաշը, որն իր մի շարք հրապարակումներում ու յօդւածներում երկրի իշխանութիւններին քննադատելու համար ձերբակալւել էր այս տարւայ յունւարին, դատարանում ստիպւած կը լինի նաեւ բացատրութիւն տալ պոլսահայ լրագրող եւ մտաւորական Հրանտ Դինքի յիշատակի միջոցառումներին «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» գրութեամբ պաստառն օգտագործելու համար։

«alikonline.ir» - Թուրք լրագրող Սիբել Հիւրթաշը, որն իր մի շարք հրապարակումներում ու յօդւածներում երկրի իշխանութիւններին քննադատելու համար ձերբակալւել էր այս տարւայ յունւարին, դատարանում ստիպւած կը լինի նաեւ բացատրութիւն տալ պոլսահայ լրագրող եւ մտաւորական Հրանտ Դինքի յիշատակի միջոցառումներին «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» գրութեամբ պաստառն օգտագործելու համար։

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս փոխանցում է «Ակօս»-ը, լրագրողն Անկարայում կայացած յիշատակի միջոցառման ժամանակ պաստառը տւել է 1-ամեայ որդու ձեռքը, այդ ընթացում արւած լուսանկարը յայտնւել է իրաւապահների ուշադրութեան կենտրոնում եւ տեղ գտել լրագրողի դէմ յարուցւած դատական գործի մեղադրանքում։

Յայտնի է, որ մի շարք քննադատական հրապարակախօսութիւնների համար Հիւրթաշին ու իր գործընկեր Հայրի Դեմիրին մեղադրանք է առաջադրւել ահաբեկչամէտ քարոզչութիւն իրականացնելու, ժողովրդին ատելութեան դրդելու մասին յօդւածներով։ Նրանց սպառնում է նւազագոյնը 10 տարւայ ազատազրկում։

Յարակից լուրեր