Print this page
08/09/2018 - 10:10

Օբաման կոչ է արել ամերիկացիներին փրկել երկիրը Թրամփից

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կոչ է արել ամերիկացիներին մասնակցել կոնգրեսի ընտրութիւններին՝ երկիրը Թրամփից փրկելու համար: 

«alikonline.ir» - ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կոչ է արել ամերիկացիներին մասնակցել կոնգրեսի ընտրութիւններին՝ երկիրը Թրամփից փրկելու համար: Ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայութիւնը:

«Դուք պէտք է քւէարկէք, քանի որ դրանից է կախւած մեր ժողովրդավարութեան գոյութիւնը»,- յայտարարել է Օբաման:

Նախկին նախագահը նախընտրական քարոզարշաւի շրջանակներում ելոյթ է ունեցել Իլինոյսի համալսարանի ուսանողների առջեւ եւ յայտարարել, որ ներկայիս իրավիճակն անտեսելը կարող շատ վատ հետեւանքներ ունենալ: «Եթէ դուք նայէք վերջերս հրապարակւած յօդւածների վերնագրերին, ապա կը հասկանաք, որ ներկայիս իրավիճակն իսկապէս իւրայատուկ է: Խաղադրոյքներն, իրականում, շատ բարձր են: Եւ հետեւանքները, ձեզնից որեւէ մէկի անմասն մնալու դէպքում, շատ աւելի սարափելի կը լինեն»,- նշել է Օբաման:

Նա նաեւ յայտարարել է, որ ամերիկեան ներքին քաղաքականութիւնը ներկայիս վիճակում չի յայտնւել Թրամփի իշխանութեան գալու հետ մէկտեղ:

«Նա միայն ախտանշան է, ոչ թէ պատճառ: Նա պարզապէս շատ յաջող կերպով օգտւեց այն վիրաւորանքից, որը տարիներ շարունակ կուտակւում էր (ընտրողների մօտ- «Tert.am») քաղաքական գործիչների նկատմամբ»,- ասել է Օբաման՝ յաւելելով, որ Թրամփը «հարստանում է ԱՄՆ-ի բնակչութեան վախերի ու զայրոյթի հաշւին»:

Յարակից լուրեր