Print this page
09/09/2018

Թուրքիայի ԱԳՆ. «Թուրքիան կը փորձի կանգնեցնել սիրիական բանակի յարձակումն Իդլիբում»

Թուրքիան իր առաջ նպատակ է դնում կանգնեցնել սիրիական կառավարական ուժերի յարձակումը Իդլիբի շրջանում: Այս մասին շաբաթ յայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն: 

«alikonline.ir» - Թուրքիան իր առաջ նպատակ է դնում կանգնեցնել սիրիական կառավարական ուժերի յարձակումը Իդլիբի շրջանում: Այս մասին շաբաթ յայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն: Տեղեկացնում է «tert.am»-ը՝ ռուսական ՏԱՍՍ-ին յղումով:

«Մենք շատ ջանքեր ենք գործադրել չափաւոր ընդդիմութեան խմբերի եւ արմատական խմբաւորումների տարանջատման հարցում: Ասադի ռեժիմը հարւածներ է հասցնում Իդլիբում ահաբեկիչների առկայութեան պատրւակով: Մեր նպատակն է կանգնեցնել յարձակումն Իդլիբի ուղղութեամբ»,- ասել է Չաւուշօղլուն թուրքական հեռուստաալիքի եթերում:

Նրա խօսքով՝ Թուրքիան շարունակում է սերտ համագործակցել Ռուսաստանի եւ Իրանի հետ տարածաշրջանում հումանիտար աղէտի կանխման համար:

Յարակից լուրեր