Հա

Քաղաքական

10/09/2018 - 08:30

Ինչպիսի իրավիճակում էր յայտնւել Էրդողանը Պուտինի ու Ռոհանիի կողքին․ թուրք ծաղրանկարիչը Թեհրանի գագաթնաժողովի մասին

Թուրք ծաղրանկարիչ Ութքու Ջան Աքէոլը «gazeteduvar.com.tr» կայքում հետաքրքրական ծաղրանկար է հրապարակել  Թեհրանում Ռուսաստան-Իրան-Թուրքիա նախագահների մակարդակով եռակողմ գագաթնաժողովի թեմայով:

«alikonline.ir»- Թուրք ծաղրանկարիչ Ութքու Ջան Աքէոլը «gazeteduvar.com.tr» կայքում հետաքրքրական ծաղրանկար է հրապարակել  Թեհրանում Ռուսաստան-Իրան-Թուրքիա նախագահների մակարդակով եռակողմ գագաթնաժողովի թեմայով: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ծաղրանկարիչը պատկեր է ՌԴ եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինին ու Հասան Ռոհանիին միասին՝ ձեռք ձեռք սեղմած, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին առանձին կանգնած՝ փոքր-ինչ մտամոլոր եւ շփոթւած վիճակով։

Նման կերպով Աքէոլը ցանկացել է ընդգծել Թեհրանի գագաթնաժողովին Սիրիայի հակամարտութեան հարցում Թուրքիայի առանձին դիրքորոշումը, որի հետեւանքով, ըստ մի շարք լրատւամիջոցների՝ Էրդողանը պարզապէս մեկուսացած էր եւ այդպէս էլ համաձայնութեան չեկաւ իր ռուս ու իրանցի գործընկերների հետ Իդլիբի հարցում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։