Հա

Քաղաքական

10/09/2018 - 08:40

Բողոքի զանգւածային ցոյցեր` Ռուսաստանում

Ռուսաստանի բոլոր շրջաններում երէկ՝ սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել քաղաքապետերի եւ նահանգապետերի ընտրութիւնները, որը ուղեկցւել է բողոքի զանգւածային ակցիաներով:

«alikonline.ir» - Ռուսաստանի բոլոր շրջաններում երէկ՝ սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել քաղաքապետերի եւ նահանգապետերի ընտրութիւնները, որը ուղեկցւել է բողոքի զանգւածային ակցիաներով: Տեղեկացնում է «BBC»-ն:

Բողոքի ցոյցերն ընթացել են ընդդէմ կենսաթոշակային օրէնսդրական բարեփոխումների: Ցոյցերի անցկացման հիմնական նախաձեռնողը եղել է ընդդիմադիր գործիչ Ալեքսէյ Նաւալնին:

Բողոքի ցոյցերն անցկացւել են Մոսկւայում, Սանկտ Պետերբուրգում եւ միւս խոշոր քաղաքներում: Ակցիային մի քանի հազար մարդ է մասնակցել:

Դրանք ուղեկցւել են բռնութիւններով: ՌԴ ՆԳՆ-ն հաղորդում է Սանկտ Պետերբուրգում 100 մարդու ձերբակալութեան մասին: Ըստ որոշ աղբիւրների՝ նրանց թիւը շատ աւելի մեծ է: Մոսկւայում մի քանի մարդու են ձերբակալել: Ամէնից շատ թւով ձերբակալւածներ գրանցւել են Եկատերինբուրգում:

Մոսկւայում ցուցարարներից մէկի նկատմամբ քրէական գործ է հարուցւել՝ իշխանութեան ներկայացուցչի նկատմամբ բռնութիւն կիրառելու մասին յօդւածով: Վերջինիս 10 տարւայ ազատազրկում է սպառնում:

Քննութեան տւեալներով՝ տղամարդը, մասնակցելով չարտօնւած ակցիային, չի ենթարկւել ոստիկանի օրինական պահանջին եւ հարւածներ է հասցրել վերջինիս գլխի հատւածում:

Մոսկւայի տարածաշրջանային անվտանգութեան վարչութեան ղեկավար Վլադիմիր Չերնիկովը չարտօնւած ակցիաներն անւանել է սադրանքի ձախողւած փորձ:

Յարակից լուրեր

  • Նամակ՝ ծանօթ-անծանօթ բարեկամիս
    Նամակ՝ ծանօթ-անծանօթ բարեկամիս

    Տարիներ է կը խորհիմ՝ ինչպէ՞ս հաղորդակցութեան մէջ մտնեմ քեզ հետ. խաբուսիկ էիր, կʼերեւնայիր ու կʼանհետանայիր՝ ինչպէս երեւցած էիր, անսպասելի: Այնուամենայնիւ քեզ հետ պէտք է խօսէի, որովհետեւ կը հաւատամ, որ կարեւոր է հետդ բաժնեկցիլ այն ինչը կը մտատանջէ զիս, հաւատացած, որ դուն կարող ես անկեղծօրէն գործակցիլ, բառնալու մտահոգութիւնս: Հաւատացած եմ՝ կարողութիւններուդ սահմաններուն մէջ է: Եւ՝ դուն ալ շահագրգռուած պիտի ըլլաս իմանալով զիս մտահոգողը, մանաւանդ որ քեզ հարազատ միջավայրի եւ հասողութեանդ մէջ գտնուող շրջապատի մէջ պէտք է կատարուի առաքելութիւնը:

  • Վէճ Մոսկւայի եւ Բաքւի միջեւ. ի՞նչ պէտք է ընթերցեն մեր դիւանագէտները բանակցութիւններից առաջ
    Վէճ Մոսկւայի եւ Բաքւի միջեւ. ի՞նչ պէտք է ընթերցեն մեր դիւանագէտները բանակցութիւններից առաջ

    Անցած շաբաթւայ իրադարձութիւնների շարքում առանձնանում է երկու երկրների` Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների սկզբունքային երկխօսութիւնը։ Թեման` հայկական ազգանուն եւ արմատներ ունեցող Ռուսաստանի քաղաքացիների Ադրբեջան մուտք գործելն արգելելն էր։ Գերատեսչութիւնները կարծիքներ եւ յայտարարութիւններ փոխանակեցին, մի շարք դիւանագէտներ արտայայտեցին իրենց դիրքորոշումները. դրանք երբեմն բաւական հետաքրքիր էին։ 

  • Ռուսաստանը չի մասնակցի Վարշաւայի խորհրդաժողովին
    Ռուսաստանը չի մասնակցի Վարշաւայի խորհրդաժողովին

    Ռուսատանը հրաժարւել է մասնակցել Մերձաւոր Արեւելքի հարցերով Լեհաստանի մայարքաղաք Վարշաւայում անցկացւող խորհրդաժողովին: Այդ մասին յայտնել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Եացէկ Չապուտովիչը: 

  • Կոնսենսուս Ղարաբաղի հարցով. Ինչ են յուշում Մոսկւայի, Բրիւսէլի ու Վաշինգտոնի ազդակները
    Կոնսենսուս Ղարաբաղի հարցով. Ինչ են յուշում Մոսկւայի, Բրիւսէլի ու Վաշինգտոնի ազդակները

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ինչպէս նաեւ երկու երկրների արտգործնախարարների միջեւ՝ Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքոյ տեղի ունեցած հանդիպումները դրական ազդակ են հաղորդում ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը, այս մասին ասւում է Եւրոմիութեան դիւանագիտութեան ղեկավարի խօսնակ Մայա Կոսեանչիչի յայտարարութեան մէջ:

  • Ոչ մի երկիր աշխարհում, այդ թւում եւ Ադրբեջանն իրաւունք չունի հրահանգել Ռուսաստանին՝ ինչ անել այս կամ այն երկրի հետ յարաբերութիւններում. Լեպեխինը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ արձագանգին
    Ոչ մի երկիր աշխարհում, այդ թւում եւ Ադրբեջանն իրաւունք չունի հրահանգել Ռուսաստանին՝ ինչ անել այս կամ այն երկրի հետ յարաբերութիւններում. Լեպեխինը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ արձագանգին

    Ռուսաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչութեան պատասխանն ազգութեամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը Ադրբեջան արգելելու հարցով յայտարարութեանը՝ անհանգստութիւն յայտնելով դրա բովանդակութեան վերաբերեալ, որով պահանջւում էր «չշօշափել» Ադրբեջան ժամանող ռուս քաղաքացիների խտրականութեան հարցը՝ երկու երկրի յարաբերութիւնների զարգացման ֆոնին: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։