Print this page
10/09/2018 - 08:45

Շւեդիայի խորհրդարանական ընտրութիւններում մեծ յաջողութիւն են գրանցել ծայրայեղ աջերը

Շւեդիայում, երէկ՝ սեպտեմբերի 9-ին կայացել են խորհրդարանական ընտրութիւնները:

«alikonline.ir» - Շւեդիայում, երէկ՝ սեպտեմբերի 9-ին կայացել են խորհրդարանական ընտրութիւնները:

Ձայների աւելի քան 80 տոկոսի հաշւարկի արդիւնքում, ձախ կենտրոնամէտ «Սոցիալ դեմոկրատական» կուսակցութեան գլխաւորած իշխող դաշինքին յաջողւել է ստանլ ձայների 40.6%-ը: «Մեդերատերնա» կուսակցութեան գլխաւորած աջակենտրոն ընդդիմադիր դաշինքը ստացել է ձայների 40.2 %-ը: Աննախադէպ յաջողութիւն է գրանցել աջ ծայարայեղական «Շւեդիայի դեմոկրատներ» կուսակցութիւնը, որին յաջողւել է ստանալ ձայների 17.6%-ը, ինչը գրեթէ 8%-ով գերազանցում է նախորդ խորհրդարանական ընտրութիւններում կուսակցութեան գրանցած ցուցանիշը:

Այսպիսով, արդէն յայտնի է, որ կառավարութիւն ձեւաւորելու համար մարատոնատիպ՝ ծանր պայքար է ընթանալու:

Աջակենտրոն ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ուլֆ Քրիստերսոնն առաջարկել է կառավարութեանը հրաժարական տալ: Ըստ նրա՝ իր գլխաւորած դաշինքը շատ աւելի մեծ է, քան իշխող թեւը, ուստի կառավարութիւնը պէտք է հրաժարական տայ:

Միեւնոյն ժամանակ Ընդդիմադիր դաշինքի հետ կառավարութիւն ձեւաւորելու վերաբերեալ եկխօսութիւն վարելու պատրաստակամութեան մասին է յայտարարել «Շւեդիայի դեմոկրատներ» կուսակցութեան առաջնորդ Եիմմի Օկեսոնը:

Ընտրութիւնների նախանական արդիւնքների հրապարակումից անմիջապէս յետոյ, Եիմմի Օկեսոնն իր կուսակիցների եւ համակիրների հաւաքում յայտարարել է. «Մեզ յաջողւել է կտրուկ աւելացնել մեր խորհրդարանական մանդատների թիւը, ուստի առաջիկայ շաբաթների, ամիսների եւ տարիների ընթացքում առանցքայի դերակատարութիւն ենք ունենալու Շւեդիայի քաղաքական իրադարձութիւններում»:

Ուլֆ Քրիստերսոնն արդէն բացառել է «Շւեդիայի դեմոկրատներ»-ի հետ դաշինք ձեւաւորելու հնարաւորութիւնը: Նոյն դիրքորոշումն ունի նաեւ գործող վարչապետ Ստեֆան Լեովէնը, որը գլխաւորում է իշխող՝ ձախ կենտրոնամէտ դաշինքը:

Նշենք, որ «Շւեդիայի դեմոկրատներ» կուսակցութիւնն աչքի է ընկնում իր ընդգծւած հակամիգրացիոն, ազգայնական հայեացքներով: Շատերն այդ կուսակցութեանը կապում են Շւեդիայի նէոնացիստների եւ այլ ծայարայեղական խմբաւորումների հետ:

Յարակից լուրեր