Print this page
10/09/2018

Թուրքիայի ընդդիմութեան առաջնորդ. «Ասադը յաղթել է, Էրդողանը պէտք է բանակցի նրա հետ»

Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրի իշխանութիւններին, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի հետ բանակցելու կոչ է արել:

«alikonline.ir» - Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրի իշխանութիւններին, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի հետ բանակցելու կոչ է արել:

«Սիրիայի ճգնաժմի կարգաւորման միակ ելքը Բաշշար Ասադի հետ բանակցութիւններն են: Անհրաժեշտ է բանակցել նրա հետ»,- յայտարարել է թուրք քաղաքական գործիչը՝ ընդգծելով. «Իդլիբի ճգնաժամի հետ կապւած Թայիբ Էրդողանի գլխաւորած կառավարութեանն անհրաժեշտ է օր առաջ բանակցել Դամասկոսի հետ, քանզի Ասադը փաստացի յաղթել է երկրի քաղաքացիական պատերազմում եւ նրա հետ բանակցութիւնները կարող են Թուրքիայի համար լուրջ դիւիդենտներ ապահովել»:

Թուրքիայի ընդդիմութեան առաջնորդը երկրի իշխանութիւններին կոչ է արել հրաժարւել Ասադի նկատմամբ թշնամական քաղաքականութիւնից եւ նրա հետ բանակցութիւնների սեղանի շուրջ նստել:

«Ողջ աշխարհը, այդ թւում՝ ԱՄՆ-ը սիրիական իշխանութիւնների հետ կապի մէջ են: Այդ դէպքում, ինչն է ստիպում Թուրքիային խուսափել սիրիական իշխանութիւնների հետ բանակցութիւններից: Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանումը կենսական նշանակութիւն ունի Թուրքիայի ազգային շահերի համար»,- ասել է Քըլըչդարօղլուն:

Յարակից լուրեր