Հա

Քաղաքական

10/09/2018 - 10:20

Թուրքիայի ընդդիմութեան առաջնորդ. «Ասադը յաղթել է, Էրդողանը պէտք է բանակցի նրա հետ»

Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրի իշխանութիւններին, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի հետ բանակցելու կոչ է արել:

«alikonline.ir» - Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրի իշխանութիւններին, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի հետ բանակցելու կոչ է արել:

«Սիրիայի ճգնաժմի կարգաւորման միակ ելքը Բաշշար Ասադի հետ բանակցութիւններն են: Անհրաժեշտ է բանակցել նրա հետ»,- յայտարարել է թուրք քաղաքական գործիչը՝ ընդգծելով. «Իդլիբի ճգնաժամի հետ կապւած Թայիբ Էրդողանի գլխաւորած կառավարութեանն անհրաժեշտ է օր առաջ բանակցել Դամասկոսի հետ, քանզի Ասադը փաստացի յաղթել է երկրի քաղաքացիական պատերազմում եւ նրա հետ բանակցութիւնները կարող են Թուրքիայի համար լուրջ դիւիդենտներ ապահովել»:

Թուրքիայի ընդդիմութեան առաջնորդը երկրի իշխանութիւններին կոչ է արել հրաժարւել Ասադի նկատմամբ թշնամական քաղաքականութիւնից եւ նրա հետ բանակցութիւնների սեղանի շուրջ նստել:

«Ողջ աշխարհը, այդ թւում՝ ԱՄՆ-ը սիրիական իշխանութիւնների հետ կապի մէջ են: Այդ դէպքում, ինչն է ստիպում Թուրքիային խուսափել սիրիական իշխանութիւնների հետ բանակցութիւններից: Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանումը կենսական նշանակութիւն ունի Թուրքիայի ազգային շահերի համար»,- ասել է Քըլըչդարօղլուն:

Յարակից լուրեր

  • Էրդողան. «Հայերն իրենց երկրում հանգստութիւն չունեն»
    Էրդողան. «Հայերն իրենց երկրում հանգստութիւն չունեն»

    Մեր պատմութեան մէջ ցեղասպանութիւն չկայ. ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, պատասխանելով օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի` ապրիլի 24-ը որպէս Հայոց Ցեղասպանութեան օր հռչակելու մասին յայտարարութեան մասին հարցին:

  • Ասադն Էրդողանին «Ամերիկայի փոքր ծառայ» է անւանել
    Ասադն Էրդողանին «Ամերիկայի փոքր ծառայ» է անւանել

    Սիրիայի աաղաքային խորհուրդների առջեւ իր ելոյթի ժամանակ, նախագահ Բաշշար Ասադն անդրադառնալով  սիրիական սահմանադրական յանձնաժողովի աշխատանքներին, յայտարարել է, որ յանձնաժողովի երկրորդ՝ ընդդիմադի կէսը ներկայացնում է ոչ թէ Սիրիայի ժողովրդի, այլ Թուրքիայի տեսակէտը:Հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:

  • Ակնարկ. Գերքաղաքականացուած Մեկնաբանութիւններուն Դիմաց
    Ակնարկ. Գերքաղաքականացուած Մեկնաբանութիւններուն Դիմաց

    Սուրիա մարդասիրական առաքելութիւն իրականացնող խումբի ուղարկումը ինչպէս ներքին, նոյնպէս ալ միջազգային մակարդակի վրայ տեղի տուած է տարատեսակ մեկնաբանութիւններու:

  • Փորձագէտ. «Թուրքիան շարունակում է վարել հին քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ»
    Փորձագէտ. «Թուրքիան շարունակում է վարել հին քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ»

    Թուրքական կողմից Հայաստանի հետ յարաբերութիւնների հաստատման որեւէ ցանկութիւն չի նկատւում։ Այս մասին «News.am»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը՝ պատասխանելով հարցին, թէ ինչպէս կարելի է գնահատել Հայաստանի կառավարութեան ծրագրում Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման հնարաւորութիւնների մասին դրոյթի բացակայութիւնը։

  • Չինաստանը «զզւելի» է որակել Թուրքիայի ԱԳՆ-ի յայտարարութիւնը ոյղուրների «համակենտրոնացման ճամբարների» մասին
    Չինաստանը «զզւելի» է որակել Թուրքիայի ԱԳՆ-ի յայտարարութիւնը ոյղուրների «համակենտրոնացման ճամբարների» մասին

    Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան պաշտօնական ներկայացուցիչ Խուա Չունեինը «զզւելի» է որակել Թուրքիայի արտգործնախարարութեան խօսնակի յայտարարութիւնները Չինաստանի տարածքում ապրող ոյղուրական համայնքի ներկայացուցիչների «համակենտրոնացման ճամբարների» մասին: Տեղեկացանում է «Tert.am»-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալութեանը յղումով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։