Print this page
10/09/2018

Իրանագէտ. «Իդլիբի կնճիռը շարունակում է անհարթ մնալ»

«Սիրիայի հիմնախնդրի կարգարւորման օրակարգի շրջանակներում Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների մակարդակով Թեհրանում կայացած վերջին եռակողմ հանդիպման ընթացքում, ըստ էութեան, չի յաջողւել Իդլիբի կնճիռի հարթման ուղղութեամբ բոլոր կողմերի համար ընդունելի լուծումներ գտնել»,- այս մասին իր ֆէյսբուքի էջում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

«alikonline.ir» - «Սիրիայի հիմնախնդրի կարգարւորման օրակարգի շրջանակներում Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների մակարդակով Թեհրանում կայացած վերջին եռակողմ հանդիպման ընթացքում, ըստ էութեան, չի յաջողւել Իդլիբի կնճիռի հարթման ուղղութեամբ բոլոր կողմերի համար ընդունելի լուծումներ գտնել»,- այս մասին իր ֆէյսբուքի էջում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

«Եթէ մի կողմ թողնենք դիւանագիտական ձեւակերպումների գալարները, Հ․ Ռուհանին եւ Վ․ Պուտինը բացայայտօրէն աջակցութիւն են յայտնել նոյնիսկ ռազմական ճանապարհով Թուրքիային սահմանակից սիրիական այս նահանգը Դամասկոսի լիակատար վերահսկողութեան տակ վերադարձնելու հեռանկարին, մինչդեռ Էրդողանը կտրականապէս դէմ է արտայայտւել իր խոսքերով՝ «Իդլիբն արեան ծովի վերածելուն»։

Ակնյայտ է, որ Թուրքիայի նախագահին «արեան ծովերն» իրականում այդքան էլ չեն անհանգստացնում, եթէ հաշւի առնենք թէկուզ միայն այն, թէ գրեթէ ողջ Սիրիան նման «ծովի» վերածելու գործում ինչպիսի «նշանակալի» դերկատարութիւն ունի անձամբ հէնց նա։ Աւելի մեծ է վտանգը, որ ռուսական եւ իրանական աջակցութեամբ սիրիական բանակի կողմից Իդլիբից դուրս մղւելիք ահաբեկիչների մօտ 10 հազարանոց խաժամուժը նահանջի այլ ուղղութիւն չունի, քան Թուրքիան է»:

Յարակից լուրեր