Հա

Քաղաքական

10/09/2018 - 11:00

Իրանագէտ. «Իդլիբի կնճիռը շարունակում է անհարթ մնալ»

«Սիրիայի հիմնախնդրի կարգարւորման օրակարգի շրջանակներում Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների մակարդակով Թեհրանում կայացած վերջին եռակողմ հանդիպման ընթացքում, ըստ էութեան, չի յաջողւել Իդլիբի կնճիռի հարթման ուղղութեամբ բոլոր կողմերի համար ընդունելի լուծումներ գտնել»,- այս մասին իր ֆէյսբուքի էջում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

«alikonline.ir» - «Սիրիայի հիմնախնդրի կարգարւորման օրակարգի շրջանակներում Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների մակարդակով Թեհրանում կայացած վերջին եռակողմ հանդիպման ընթացքում, ըստ էութեան, չի յաջողւել Իդլիբի կնճիռի հարթման ուղղութեամբ բոլոր կողմերի համար ընդունելի լուծումներ գտնել»,- այս մասին իր ֆէյսբուքի էջում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

«Եթէ մի կողմ թողնենք դիւանագիտական ձեւակերպումների գալարները, Հ․ Ռուհանին եւ Վ․ Պուտինը բացայայտօրէն աջակցութիւն են յայտնել նոյնիսկ ռազմական ճանապարհով Թուրքիային սահմանակից սիրիական այս նահանգը Դամասկոսի լիակատար վերահսկողութեան տակ վերադարձնելու հեռանկարին, մինչդեռ Էրդողանը կտրականապէս դէմ է արտայայտւել իր խօսքերով՝ «Իդլիբն արեան ծովի վերածելուն»։

Ակնյայտ է, որ Թուրքիայի նախագահին «արեան ծովերն» իրականում այդքան էլ չեն անհանգստացնում, եթէ հաշւի առնենք թէկուզ միայն այն, թէ գրեթէ ողջ Սիրիան նման «ծովի» վերածելու գործում ինչպիսի «նշանակալի» դերկատարութիւն ունի անձամբ հէնց նա։ Աւելի մեծ է վտանգը, որ ռուսական եւ իրանական աջակցութեամբ սիրիական բանակի կողմից Իդլիբից դուրս մղւելիք ահաբեկիչների մօտ 10 հազարանոց խաժամուժը նահանջի այլ ուղղութիւն չունի, քան Թուրքիան է»:

Յարակից լուրեր

  • «Հայ-իրանական յարաբերութիւնների հարուստ օրկարգում որեւէ անիրագործելի բան չկայ». իրանագէտ
    «Հայ-իրանական յարաբերութիւնների հարուստ օրկարգում որեւէ անիրագործելի բան չկայ». իրանագէտ

    Երկու ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը պաշտօնական այցով մեկնեց Իրանի Իսլամական Հանրապետութիւն: Դա ՀՀ ղեկավարի առաջին այցն է Իրան 2018 թւականի գարնանը երկրում տեղի ունեցած թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ: «Politik.am»-ը իրանագէտ Վարդան Ոսկանեանից հետաքրքրւեց, արդեօք այս 2 ամսւայ ընթացքում հայ-իրանական յարբաերութիւններում ակնկալւող փոփխութիւն կամ դրան ուղղւած քայլեր ձեռնարկւել են` անդրադառնալով նաեւ այն դիտարկումներին, որ նախատեսւող ծրագրերից որոշները հնարաւոր չէ իրագործել:

  • «Իրանական գերտէրութեան պետականութեան ակունքները հասնում են միջագետք». Իրանագէտ
    «Իրանական գերտէրութեան պետականութեան ակունքները հասնում են միջագետք». Իրանագէտ

    Իրանագէտ Վարդան Ոսկանեանը «Facebook»-ի իր էջում գրել է. «Համաշխարհային պատմութեան հանդէպ ծաղրը նրանում է, որ Ատլանտեան ովկիանոսից այն կողմ ստեղծւած պետութեան ներկայ վարչակարգը յոխորտում է մի երկրի վրայ Միջագետքում (հիմա՝ Իրաքում) ներկայութիւն ունենալու պատճառով, այն դէպքում, երբ որպէս գերտէրութիւն այս երկրի պետականութեան ակունքները, որքան էլ պարադոքսալ թւայ, հասնում են հէնց նոյն այդ միջագետք եւ յարակից շրջաններ։

  • Լաւրով. «ՌԴ-ն չի համակերպւի Իդլիբում ահաբեկիչների ներկայութեան հետ»
    Լաւրով. «ՌԴ-ն չի համակերպւի Իդլիբում ահաբեկիչների ներկայութեան հետ»

    ՌԴ-ն չի համակերպւի Իդլիբում եւ Սիրիայի այլ շրջաններում  ահաբեկիչների ներկայութեան հետ:

  • Մաշտոցի պողոտայում խորոված-քաբաբն ու նոր Մետաքսի ուղին
    Մաշտոցի պողոտայում խորոված-քաբաբն ու նոր Մետաքսի ուղին

    Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքի իր էջում գրել է. «Մինչ Մետաքսի ճանապարհին նշանակալի մշակութային եւ առեւտրական դերակատարութիւն ունեցած Հայաստանը եւ հայերս մեր մայրաքաղաքի կենտրոնում խորոված-քաբաբ ենք անում, նոյն այդ ճանապարհին նախկինում, որպէս կանոն, աւազակութեամբ զբաղւած որոշ ազգերի առաջնորդներ Չինաստանի մայրաքաղաքում մասնակցում են նոր Մետաքսի ուղուն նւիրւած գագաթնաժողովին։

  • Իրանագէտ. «Հայկական կողմի լաւագոյն պատասխանը կարող է լինել հիպերակտիւ քաղաքականութիւնը»
    Իրանագէտ. «Հայկական կողմի լաւագոյն պատասխանը կարող է լինել հիպերակտիւ քաղաքականութիւնը»

    Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի մասնակցութեամբ գագաթնաժողովի ձեւաչափը գործում է արդէն մի քանի տարի եւ միտւած է եռակողմ համագործակցութեան զարգացմանը։ Խօսքը վերաբերում է յատկապէս տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներին։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։