Հա

Քաղաքական

10/09/2018 - 08:10

Թրամփն «Apple»-ին խորհուրդ է տւել արտադրութիւնը Չինաստանից ԱՄՆ տեղափոխել

Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է «Apple» տեխնոլոգիական ընկերութեանը՝ կոչ անելով իր արտադրութիւնը Չինաստանից ԱՄՆ տեղափոխել:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է «Apple» տեխնոլոգիական ընկերութեանը՝ կոչ անելով իր արտադրութիւնը Չինաստանից ԱՄՆ տեղափոխել:

Նախագահն այդ մասին գրել է իր պաշտօնական թւիթերեան էջում: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Յայտնի է, որ նախքան այդ ընկերութիւնը նամակ էր գրել երկրի կառավարութեանը՝ յայտարարելով, որ նախագահ Թրամփի՝ չինական ապրանքների ներկրման համար առաջարկած մաքսատուրքերի պատճառով «խնձորային» բրենդի արտադրանքի որոշ մոդելների գները կը բարձրանան ամերիկացի գնորդների համար:

««Apple»-ի արտադրանքի գները կարող են աճել այն մաքսատուրքերի պատճառով, որոնք մենք պատրաստւում ենք սահմանել Չինաստանի նկատմամբ: Սակայն ստեղծւած իրավիճակում կայ մի պարզ լուծում, որի դէպքում հարկը զրոյական կը լինէր ու աւելին՝ կը գործէին հարկային արտօնութիւններ: Ձեր արտադրանքն արտադրէք ԱՄՆ-ում, ոչ թէ Չինաստանում:

Հէնց հիմա սկսէք նոր գործարաններ կառուցել»,- գրել է Թրամփը:

Յայտնի է, որ ներկայում «Apple»-ն ԱՄՆ-ում է արտադրում միայն «Mac Pro» սարքերը, մինչդեռ հիմնական արտադրութիւնը տեղակայւած է Չինաստանում ու այլ երկրներում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։