Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 10 Սեպտեմբերի 2018 12:10

Թրամփը յեղաշրջման ու պաշտօնանկութեան վտանգի տակ է. Սպիտակ տան նախկին գլխաւոր ռազմագէտ

Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը յեղաշրջման ու պաշտօնանկութեան վտանգի տակ է։ Այդ մասին «Reuters»-ին տւած հարցազրոյցում ասել է Սպիտակ տան նախկին գլխաւոր ռազմագէտ, Թրամփի նախկին աւագ խորհրդական Սթիւ Բենոնը՝ մեկնաբանելով «The New York Times»-ում մի քանի օր առաջ հրապարակւած սկանդալային նիւթը, որի հեղինակի պնդմամբ՝ Սպիտակ տանը քննարկւում է նախագահին պաշտօնանկ անելու ծրագիրը: 

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը յեղաշրջման ու պաշտօնանկութեան վտանգի տակ է։ Այդ մասին «Reuters»-ին տւած հարցազրոյցում ասել է Սպիտակ տան նախկին գլխաւոր ռազմագէտ, Թրամփի նախկին աւագ խորհրդական Սթիւ Բենոնը՝ մեկնաբանելով «The New York Times»-ում մի քանի օր առաջ հրապարակւած սկանդալային նիւթը, որի հեղինակի պնդմամբ՝ Սպիտակ տանը քննարկւում է նախագահին պաշտօնանկ անելու ծրագիրը: Գրում է «tert.am»-ը:

«Այս ամէնը շատ լուրջ է: Դա անմիջական յարձակում է պետական ինստիտուտների նկատմամբ: Սա յեղաշրջում է»,- նշել է Բենոնը՝ նկատի ունենալով տւեալ հրապարակումը:

Նիւթի անանուն հեղինակը գրել էր, որ «Թրամփն անբարոյական է եւ որ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտօնեաները չեն կարողանում նրա հետ աշխատել, լուրջ տարաձայնութիւններ ունեն նախագահի վարած քաղաքականութեան հետ»:

Բենոնի կարծիքով՝ ԱՄՆ պատմութեան մէջ վերջին անգամ, երբ երկրի ղեկավարը նման մարտահրաւէրի առաջ էր կանգնած, 1862 թ. Ամերիկեան քաղաքացիական պատերազմի ժամանակ էր, երբ բախւել էին գեներալ Ջորջ  ՄքՔլելանն ու նախագահ Աբրահամ Լինքոլնը:

«Սա ճգնաժամ է, որի նմանը եղել է 1862 թ. ամռանը, երբ գեներալ ՄքՔլելանը, միւս բարձրաստիճան հրամանատարները, Միացեալ բանակի բոլոր դեմոկրատները պնդում էին, որ Աբրահամ Լինքոլնը չի համապատասխանում նախագահի պաշտօնին ու չի կարող լինել գերագոյն գլխաւոր հրամանատար»,- նշել է Բենոնը:

Աւելի վաղ Միացեալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը հերքել էր «The New York Times»-ի տարածած տեղեկութիւնն առ այն, որ Սպիտակ տանը քննարկւել է նախագահ Թրամփին իշխանութիւնից զրկելու ծրագիրը: 

Փենսը նկատել էր, որ նմանատիպ հրապարակումները հետապնդում են միայն մի նպատակ՝ շեղել հանրութեան ուշադրութիւնը Թրամփի իրական յաջողութիւններից ու նրա օրօք արձանագրւած տնտեսական վերելքից:

«Դա բացարձակ սուտ է, խայտառակութիւն: Կարծում եմ, որ հեղինակն ու «The New York Times»-ը պէտք է ամաչեն: Իրականում նախագահին իշխանութիւնից զրկելու հարցը երբեւէ չի քննարկւել, ու չեմ հասկանում, թէ ինչու պէտք է քննարկւէր»,- ասել է Փենսը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ