Print this page
12/09/2018 - 10:40

Մոգերինի. «Շարունակելու ենք պաշտպանել Միջուկային գործարքը»

Եւրոմիութիւնը շարունակելու է պաշտպանել Միջուկային համապարփակ համաձայնագիրը:

«alikonline.ir» - Եւրոմիութիւնը շարունակելու է պաշտպանել Միջուկային համապարփակ համաձայնագիրը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին երէկ՝ սեպտեմբերի 11-ին Եւրոխորհրդարանի հեթական նիստում յայտարարել է ԵՄ արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Մեդերիկա Մոգերինին:

Իր ելոյթում, ԵՄ աւագ դիւանագէտն անդրադառնալով բազմակողմանիութեան թեմային, Մոգերինին խոստովանել է, որ այդ կապակցութեամբ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ առկայ են  լուրջ տարաձայնութիւններ:

Ըստ նրա՝ ԵՄ-ն կողմ է բազմակողմանիութեան արմապնդմանն ու պահպանմանը եւ այդ պատճառով էլ պաշտպանում է միջազգային բազմակողմ կոնւենցիաներն ու պայմանգրերը, այդ թւում՝ Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագիրը:

«Մենք համարում ենք, որ բազմակողմանիութիւնը դեռեւս լաւագոյն միջոցն է, որը բազմաբեւեռ աշխարհում կարող է կանխել քաոսն ու հակամարտութիւնները»,- ասել է Մոգերինին:

Յարակից լուրեր