Print this page
12/09/2018 - 11:45

Մոսկւան եւ Թեհրանն աշխատում են ԱՄՆ-ի պատժամիջոցներից պաշտպանութեան համալիր ստեղծելու ուղղութեամբ

ՌԴ ԱԳՆ-ն մտադիր է Իրանի, Չինաստանի եւ այլ պետութիւնների հետ համատեղ ԱՄՆ պատժամիջոցների դէմ «էշելոնային պաշտպանութիւն» ստեղծել: Այս մասին «Ռոսիսկայա գազետային» տւած հարցազրոյցում յայտարարել է փոխնախարար Սերգէյ Ռեաբկովը: 

«alikonline.ir» - ՌԴ ԱԳՆ-ն մտադիր է Իրանի, Չինաստանի եւ այլ պետութիւնների հետ համատեղ ԱՄՆ պատժամիջոցների դէմ «էշելոնային պաշտպանութիւն» ստեղծել: Այս մասին «Ռոսիսկայա գազետային» տւած հարցազրոյցում յայտարարել է փոխնախարար Սերգէյ Ռեաբկովը: Գրում է «news.am»-ը:

Ռեաբկովը պատմել է Թեհրան այցի մասին, որի ժամանակ հանդիպել է Իրանի փոխարտգործանախարար Աբբաս Արաղչիի հետ:

 «Իրանի բանակցային թիմի հետ դեռ Միջուկային գործարքի վերաբերեալ բանակցութիւնների ժամանակներից լաւ յարաբերութիւններ են ձեւաւորւել եւ մենք փորձում ենք դրանք պահպանել»,- նշել է նա:

Նրա խօսքով՝ Մոսկւան եւ Թեհրանն աշխատում են ԱՄՆ-ի պատժամիջոցներից պաշտպանութեան համալիր ստեղծելու ուղղութեամբ: «Մենք, Իրանի հետ միասին, կը շարունակենք առաջիկայ օրերին, բառացիօրէն վաղւանից սկսած, եւրոպացիների հետ ինտենսիւ աշխատել, կը շարունակենք մեր ջանքերը Չինաստանի եւ այլ պետութիւնների հետ շփման գործում, որպէսզի ամերիկեան պատժամիջոցների դէմ «էշելոնային պաշտպանութիւն» կառուցենք, Միջուկային գործարքը ձախողելու ԱՄՆ-ի փորձերի՝ ի շահ սեփական աշխարհաքաղաքական մոտիւների եւ պատկերացումներին այն մասին, թէ ինչն է այս աշխարհում ճիշտ եւ ինչն է սխալ»,- ասել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Յարակից լուրեր