Print this page
12/09/2018 - 09:10

Թուրքերը հրաժարւել են մասնակցել Եւրոպայի մարդու իրաւունքների խոշորագոյն համաժողովին

Թուրքիայի կառավարութիւնը հրաժարւել է մասնակցել Եւրոպայի մարդու իրաւունքների խոշորագոյն համաժողովին: 

«alikonline.ir» - Թուրքիայի կառավարութիւնը հրաժարւել է մասնակցել Եւրոպայի մարդու իրաւունքների խոշորագոյն համաժողովին: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «AP»-ն:

ԱՄՆ-ի Հելսինկեան կոմիտէն «Twitter»-ում գրել է, որ «Թուրքիան միակ երկիրն է, որը բոյկոտում է համաժողովը, քանի որ այն պնդում է ՀԿ-ներին վետօ դնելու իրաւունքի մասին, որոնք ցանկանում են մասնակցել համաժողովին»:

Ամենամեայ երկշաբաթեայ համաժողովը մեկնարկել է նախօրէին Վարշաւայում եւ նւիրւած է ժողովրդավարութեանը եւ մարդու իրաւունքներին:

Համաժողովն առանձնայատուկ է նրանով, որ թոյլ է տալիս քաղաքացիական հասարակութեան խմբերին, որքան էլ փոքր նրանք լինեն, կառավարութիւններին հաւասար մասնակցել:

Թուրքական պատւիրակութիւնը համաժողովը լքել էր անցեալ տարի, քանի որ չէր կարողացել արգելափակել իր համոզմամբ քարոզիչ Ֆեթուլլա Գիւլէնի հետ կապւած խմբերի մասնակցութիւնը, որին Անկարան մեղադրում է անցեալ տարւայ յուլիսին Թուրքիայում յեղաշրջման փորձ կազմակերպելու մէջ: Սակայն թուրքերի յայտարարութիւնը անհիմն են համարել:

Յարակից լուրեր