Print this page
12/09/2018 - 10:00

Վանի հայամէտ նախկին քաղաքապետը դատապարտւել է 8 տարւայ ազատազրկման

«Քուրդիստանի բանւորական կուսակցութեան» (PKK-ՔԲԿ) թեւերից մէկը համարւող Քրդական համայնքների միութեան անդամ լինելու մեղադրանքով 2012 թ. կալանաւորւած Վանի նախկին քաղաքապետ Բեքիր Քայայի վերաբերեալ թուրքական դատարանը վճիռ է կայացրել:

«alikonline.ir» - «Քուրդիստանի բանւորական կուսակցութեան» (PKK-ՔԲԿ) թեւերից մէկը համարւող Քրդական համայնքների միութեան անդամ լինելու մեղադրանքով 2012 թ. կալանաւորւած Վանի նախկին քաղաքապետ Բեքիր Քայայի վերաբերեալ թուրքական դատարանը վճիռ է կայացրել:

Վանի ծանր յանցանքների դատարանը նրան դատապարտել է 8 տարի 9 ամիս ազատազրկման: Նրա հետ միասին նոյն մեղադրանքի հիման վրայ դատավճիռ է կայացւել եւս 12 հոգու նկատմամբ: Տեղեացնում է «ermenihaber.am»-ը վկայակոչելով «Hurriyet»-ին:

Տեղեկացնենք, որ Քայան Թուրքիայում ապրող այն հազւադէպ քաղաքական գործիչներից է, ով ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը: Նա նոյնիսկ այցելել է Երեւան եւ Ծիծեռնակաբերդում յարգանքի տուրք է մատուցել ցեղասպանութեան զոհերին:

Յարակից լուրեր