Հա

Քաղաքական

13/09/2018 - 11:30

«Ժամանակ». «Խաչատուրովին ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնում կը փոխարինի Բելառուսիայի ներկայացուցիչը»

«Ժամանակ»-ի տեղեկութիւններով՝ առաջիկայ օրերին ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովը կը լքի ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնը:

«alikonline.ir» - «Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկութիւններով՝ առաջիկայ օրերին ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովը կը լքի ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնը: ՀԱՊԿ անդամ բոլոր չորս երկրների նախագահները իրենց համաձայնութիւնն են տւել Խաչատուրովի յետ կանչի Հայաստանի ղեկավարութեան դիմումին: Գրեթէ կասկած չկայ, որ Հայաստանին թոյլ չի տրւելու այդ պաշտօնում նոր թեկնածու առաջադրել: Աւելի հաւանական է, որ ՀԱՊԿ նոր քարտուղարը կը լինի Բելառուսիայի ներկայացուցիչը, քանի որ ռոտացիայով Բելառուսիան է յաջորդ թեկնածուին առաջադրելու:

Յիշեցնենք, որ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար նշանակւեց 2017 թ. ապրիլի 14-ին, իսկ պաշտօնը ստանձնեց նոյն թւականի մայիսի 2-ին, երկու տարի ժամանակով: Դժւար է կանխատեսել նաեւ՝ պաշտօնը թողնելուց յետոյ Խաչատուրովը կը վերադառնա՞յ Հայաստան, թէ՞ Միքայէլ Յարութիւնեանի օրինակով կը թաքնւի Ռուսաստանում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։