Հա

Քաղաքական

13/09/2018 - 12:40

Ո՞վ եւ ինչու՞ է Թուրքիայում լուրեր տարածում Նախիջեւանի ռազմաբազայի մասին

Երբ սեպտեմբերի սկզբին` Թեհրանում Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի նախագահների հանդիպման նախօրէին, թուրքական «Sözcü» թերթում Զէյնաբ Գիւրջանլին գրեց, որ «Անկարայում խօսում են Նախիջեւանում ռազմաբազա բացելու նախապատրաստութիւնների մասին», միանգամից բազում հարցեր ծագեցին: Այդ թեման պարբերաբար արծարծւում է թուրքական ԶԼՄ-ներում 2009-ից, տարբեր ձեւերով յայտնւելով ադրբեջանական ու հայկական կայքերում:

ԱՆԱՀԻՏ ԱՂԴԱՄԵԱՆ

 

«alikonline.ir» - Երբ սեպտեմբերի սկզբին` Թեհրանում Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի նախագահների հանդիպման նախօրէին, թուրքական «Sözcü» թերթում Զէյնաբ Գիւրջանլին գրեց, որ «Անկարայում խօսում են Նախիջեւանում ռազմաբազա բացելու նախապատրաստութիւնների մասին», միանգամից բազում հարցեր ծագեցին: Այդ թեման պարբերաբար արծարծւում է թուրքական ԶԼՄ-ներում 2009-ից, տարբեր ձեւերով յայտնւելով ադրբեջանական ու հայկական կայքերում:

Թեման ի յայտ եկաւ Անկարայի ու Մոսկւայի յարաբերութիւնների վատացումից յետոյ, երբ սիրիական տարածքում թուրքական հակաօդային պաշտպանութիւնը ռուսական ռմբակոծիչը խփեց: Նորից այդ թեմայով խօսեցին այս տարւայ յունիսին, երբ Նախիջեւանում Ադրբեջանի ու Թուրքիայի հերթական զօրավարժութիւններն էին: Այն ժամանակ Նախիջեւանում թուրքական ռազմաբազայի յայտնութիւնը գոնէ ինչ-որ հիմնաւորում ունէր:

Բաքւում, օրինակ, յայտարարում էին, որ Անկարայի հետ ռազմական ալեանսը պայմանաւորւած է «Հայաստանի հետ ռազմավարական հաւասարակշռութիւնը պահպանելու ցանկութեամբ, որ ռազմաքաղաքական ալեանսի մէջ է Ռուսաստանի հետ»: Ի՞նչ է եղել հիմա: Գիւրջանլիի հրապարակման վրայ կարելի էր ուշադրութիւն չդարձնել, առաւելեւս, որ նա չէր յիշատակում` ինչ աղբիւրներից թուրքական ղեկավարութեան մտադրութիւնների մասին տեղեկութիւնը ստացել: Սակայն նրան արագ արձագանքեց Թուրքիայի զինւած ուժերի գլխաւոր շտաբի նախկին պետ, պաշտօնաթող գեներալ-գնդապետ Իսմայիլ Հագի Պեկին: «Turan»-ին հարցազրոյցում նա ասաց. «Նախիջեւանում տեղակայւած է Ադրբեջանի զինւած ուժերի կորպուսը, Անկարան անհրաժեշտ աջակցութիւն է ցոյց տալիս: Այնտեղ մեր ռազմական խորհրդականներն են, Թուրքիան սերտօրէն համագործակցում է սահմանապահ զօրքերի եւ յատուկ նշանակութեան ուժերի հետ Նախիջեւանում:

Երբ Բաքւից հնարաւոր չէ զօրքերի համար վառելիք ուղարկել, Անկարան, երբեմն նաեւ Իրանը, վառելիքով են ապահովում ինքնավարութեան զինւած ուժերին»: Գեներալը ուշադրութիւն էր դարձրել, որ «Նախիջեւանը մի կողմից սահմանակցում է Հայաստանին, միւս կողմից` Թուրքիային» եւ Անկարայի «աջակցութիւնը Նախիջեւանի զինւորականներին անհանգստացնում է Երեւանին, բայց չպէտք է անհանգստութիւն հարուցի», իսկ «իր սահմանին ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազա յայտնւելը կարող է հարուցել Թեհրանի որոշակի անհանգստութիւնը»:

Բացի այդ` Պեկին հարց էր տալիս` ինչու՞ բազա ստեղծել Նախիջեւանում, երբ Թուրքիայի հարեւան քաղաքներում` Դորգուբէյազիդում, Կարսում ու Էրզրումում տեղակայւած են թուրքական բանակի ուժերը: Եթէ նոյնիսկ նկատի առնենք որոշ հայ փորձագէտների ենթադրեալ սցենարը, որ Ադրբեջանը կարող է հարւածել Նախիջեւանից Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսւելու դէպքում, դա կը լինի հարւած Հայաստանի տարածքին, որ համարժէք պատասխան կը ստանայ ՀԱՊԿ-ից: Մոսկւայի ու Երեւանի պայմանագրի համաձայն` Հայաստանում տեղակայւած ռուսական 102-րդ ռազմաբազան, բացի Ռուսաստանի շահերը պաշտպանելուց, ապահովում է նաեւ Հայաստանի հանրապետութեան անվտանգութիւնը սահմանի ամբողջ շրջագծով:

Այդ պատճառով հիմա իրադարձութիւնների վտանգաւոր զարգացում եւ ռազմական ագրեսիա հնարաւոր չէ: Ինչպէս նաեւ` որ Թուրքան իբր պատրաստւում է աշխարհաքաղաքական ճեղքումի կովկասեան ուղղութեամբ: Անկարան հիմա աշխարհաքաղաքական ուրիշ գերակայութիւններ ունի` կապւած Սիրիայի կոնֆլիկտի կարգաւորման ամենատարբեր հեռանկարների հետ, որոնց հասնել հնարաւոր չէ առանց Ռուսաստանի ու Իրանի հետ ալեանսի պահպանման:

Այլ հարց է, որ որոշակի ուժեր այդ երկրում յոյս ունեն, որ Անկարան, եթէ ԱՄՆ-ը պատերազմ սկսի Իրանի դէմ, կարող է «երկրորդ ճակատ» բացել Թեհրանի դէմ Նախիջեւանի պլացդարմից: Գուցէ հէնց այդ նկատառումով է յայտնւել Գիւրջանլիի հրապարակումը Նախիջեւանում թուրքական ռազմաբազայի մասին: Ադրբեջանցի քաղաքագէտ Ռասիմ Մուսաբեկովը հաստատում էր, որ «ԱՄՆ-ը Իրանի հետ յարաբերութիւնները սրւելու պատճառով, գուցէ նաեւ կողջունի Թուրքիայի ռազմական ներկայութիւնը Նախիջեւանում»:

Բայց այլ հարցեր էլ կան: Հիմա Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի խնդիրները ոչ միայն իրար են կապւում, այլեւ ապագայում կարող են առնչւել քրդական հարցին: Թուրքական Cumhuriyet-ը գրում է, որ «տարածաշրջանը, որ մենք անւանում ենք Մերձաւոր Արեւելք, արդէն փաստացի ծնել է քրդական անկախ պետութիւն» եւ «խօսքը պէտք է վերաբերի 1920-ի Սեւրի պայմանագրին, որ նախատեսում էր Հայկական մեծ պետութեան ստեղծում»: Այդ ենթատեքստում ընկալւում են որոշ հայ փորձագէտների տագնապները Նախիջեւանում Թուրքիայի դիրքերի ամրապնդումից: Կարծես թէ նրանք գտնում են, որ շուտով սկսելու է աշխատել ժամացոյցը, որով քանդւում են Մոսկւայի ու Կարսի 1921-ի պայմանագրերը: Առայժմ Նախիջեւանի կարգավիճակի երաշխաւոր է ոչ միայն Թուրքիան, այլեւ Ռուսաստանը: Դրանով ամէն ինչ ասւած է, կասկած չկայ, որ Մոսկւան ու Անկարան այդ շրջանի իրավիճակը ուշադրութեան կենտրոնում են պահում:

«Իրատես»

 

Յ. Գ. Թէ որքանով է Ռուսաստանը Նախիջեւանի իրավիճակը վերահսկում, վկայում էր նաեւ հայկական խաչքարերի սպանդը տարիներ առաջ, եւ Բաքւի` սեփական դիրքերում հայերին յաղթելու այս տարւայ փորձը: Ոչ ոք չի կարող բացառել, որ Լեռնային Ղարաբաղի վրայ յարձակւելու դէպքում Ադրբեջանը նաեւ Հայաստանի վրայ կարող է կրակ բացել Նախիջեւանից` կայ, թէ չկայ ՀԱՊԿ-ը: Դա կը գերադասւի չհամարել ագրեսիա, որի դէպքում է միայն ՀԱՊԿ-ը խորհուրդ հաւաքում` որոշելու ինչ անել, եթէ կայ ագրեսիայի ենթարկւած երկրի դիմումը: Իսկ պատերազմում ամէն ժամը վճռորոշ է ու ամէն պահ զինւոր է սպանւում: Իսկ թէ Բաքուն ինչքան է «վախենում» ՀԱՊԿ-ից, որտեղ բոլորն իր «ռազմավարական դաշնակիցներն» են` Բելառուսից` Ղազախստան, Ռուսաստանից` Ղրղզստան, թողնենք Ալիեւին:

Յարակից լուրեր

  • «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»
    «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»

    «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանութիւններին հեշտ ժամանակներ չեն սպասւում. բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրեակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկւելու-որոշւելու է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը։

  • Խաղաղութեան գինը
    Խաղաղութեան գինը

    Խաղաղասիրութիւնը քաղաքակրթութեան նւաճումներից է: Հայ ժողովուրդը, անմասն չլինելով քաղաքակրթական նւաճումներից, մեծագոյն հաւատ եւ փափագ ունի խաղաղութեան հաստատման ու պահպանման հարցում: Մենք խաղաղասէր ժողովուրդ ենք, հազարամեակներ շարունակ մասնակցելով պատերազմների շատ քիչ են դէպքերը, երբ մենք ենք այն սկսել: Ընդ որում՝ խաղաղասէր ենք եղել ոչ միայն թոյլ եղած ժամանակ, այլեւ՝ ուժեղ պետականութեան հանգրւաններում:

  • ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»
    ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»

    Մենք յստակ որոշել ենք մեր դիրքորոշումը, այսինքն` սա մեզ համար չափազանց զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է, որի հետ մենք ունենք լաւ կարգաւորւած երկկողմ օրակարգ, եւ այն չափազանց կարեւոր է տարածաշրջանի ներկայիս իրողութիւնների համատեքստում:

  • Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան
    Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան

    ԱՄՆ պետքարտուղարութեան եւ գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երեւանում էր՝ հայաստանեան կառավարութեան ու բիզնեսի գործընկերների հետ քննութեան առնելու Իրանի դէմ ուղղւած պատժամիջոցների քաղաքականութիւնը:

  • «Կոմերսանտ». «Մինսկը եւ Երեւանը իրենց վէճը հրապարակային են դարձրել»
    «Կոմերսանտ». «Մինսկը եւ Երեւանը իրենց վէճը հրապարակային են դարձրել»

    Ռուսական «Կոմերսանտ»-ն անդրադարձել է ՀԱՊԿ-ի շուրջ վերջին զարգացումներին: 

    Թերթը գրում է, որ Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն օրերս Բելառուսիայում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։