Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը ռազմական ոլորտում նոր համաձայնագիր են քննարկում։
«alikonline.ir» - Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը ռազմական ոլորտում նոր համաձայնագիր են քննարկում։ Փոխանցում է «tert.am»-ը:
Ադրբեջանի խորհրդարանի միջխորհրդարանական կապերի ու միջազգային յարաբերութիւնների յանձնաժողովը սեպտեմբերի 14-ին քննարկել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ ռազմական ոլորտում փոխըմբռնման մասին յուշագրի հաստատման հարցը, գրում է «Թրենդ» գործակալութիւնը։
Յանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը նշել է, որ երեք երկրների միջեւ ռազմական կապերի ուժեղացումը շատ կարեւոր է, աւելին՝ դա իւրայատուկ ուղերձ է միջազգային հանրութեանը։
Սեիդովը նշել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ կապերը բարձր մակարդակով զարգանում են ոչ միայն տնտեսական, մշակութային, հումանիտար, այլեւ ռազմական ոլորտում։