Հա

Քաղաքական

15/09/2018 - 11:10

«BBC». «Ադրբեջանն աւելի շատ զէնք է ցանկանում Իսրայէլից»

Իսրայէլի պաշտպանութեան նախարար Աւիգդոր Լիբերմանն Ադրբեջան է ժամանել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ուժային գերատեսչութիւնների ղեկավարների հետ հանդիպելու համար:

«alikonline.ir» - Իսրայէլի պաշտպանութեան նախարար Աւիգդոր Լիբերմանն Ադրբեջան է ժամանել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ուժային գերատեսչութիւնների ղեկավարների հետ հանդիպելու համար: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս նկատում է «BBC»-ն, Ադրբեջանն այն քիչ մահմեդական երկրներից է, որը լաւ յարաբերութիւններ ունի Իսրայէլի հետ, եւ վաղուց իսրայէլական զէնք է գնում: Փորձագէտները կարծում են, որ այս այցը եւս կապւած է նման համագործակցութեան հերթական փուլի հետ:

Իսրայէլցի նախարարը սեպտեմբերի 12-ին եւ 13-ին այցելել է նաեւ Վրաստան, որտեղից էլ մեկնել է Ադրբեջան:

Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնն ու պաշտօնական պետական գործակալութիւնը դեռեւս մանրամասներ չեն ներկայացրել հանդիպումից:

«Ադրբեջանը չի թաքցնում, որ իսրայէլական արտադրանքն արդարացրել է իրեն եւ նախկինում: Ինչպէս, օրինակ, 2016-ին Ադրբեջանը կիրառել է ժամանակակից իսրայէլական անօդաչուներ, որոնք հայկական կողմին դժւարութիւնների առաջ էին կանգնեցրել»,- ասել է ռազմական փորձագէտ Ուզէիր Ջաֆարովը:

Նրա խօսքով՝ իրենց արդարացրել են «Spike» հակատանկային հրթիռները: Փորձագէտի կարծիքով՝ Լիբերմանի այցի ժամանակ նոր որոշումներ կընդունւեն զէնքի հարցով, սակայն թէ դա ինչ որոշում կը լինի, հնարաւոր կը լինի իմանալ միայն տարեվերջին, երբ երկիրը ՄԱԿ-ում հաշւէտւութիւններ ներկայացնի՝ գնւած եւ վաճառւած ռազմական արտադրանքի մատնանշմամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։