Հա

Քաղաքական

16/09/2018 - 08:20

Սիրիական ՀՕՊ համակարգերը յետ են մղել Իսրայէլի հրթիռային գրոհը

Սիրիայի հակաօդային պաշտպանութիւնը (ՀՕՊ) յետ է մղել Դամասկոսի միջազգային օդանաւակայանի մերձակայ շրջանների ուղղութեամբ Իսրայէլի ռազմաօդային ուժերի իրականացրած հրթիռային յարձակումը:

«alikonline.ir» - Սիրիայի հակաօդային պաշտպանութիւնը (ՀՕՊ) յետ է մղել Դամասկոսի միջազգային օդանաւակայանի մերձակայ շրջանների ուղղութեամբ Իսրայէլի ռազմաօդային ուժերի իրականացրած հրթիռային յարձակումը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն՝ յղում անելով սիրիական ռազմական աղբիւրին:

Աղբիւրի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 15-ին, տեղեական ժամանակով՝ ժամը 21:50-ին Դամասկոսում մի քանի հզօր պայթիւններ են որոտացել:

«Հակաօդային պաշտպանութեան համակարգերը յետ են մղել հրթիռային ագրեսիան Դամասկոսի միջազգային օդանաւակայանի մերձակայքում, մի քանի հրթիռ է խոցւել»,- տեղեկացրել է աղբիւրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։