Հա

Քաղաքական

17/09/2018 - 10:10

«Մանգհութ»-ը Չինաստանում է

Ֆիլիպինները պատուհասած «Մանգհութ» հզօրագոյն թայֆունը Չինաստանի հարաւային ափերին է հասել:

«alikonline.ir» - Ֆիլիպինները պատուհասած «Մանգհութ» հզօրագոյն թայֆունը Չինաստանի հարաւային ափերին է հասել:

Գուանդուն նահանգում առնւազն 2 մարդ է զոհւել: Տարհանւել է աւելի քան 2.5 մլն. մարդ, իսկ  43 հազար տուն մնացել է առանց էլեկտրականութեան:

Աւելի վաղ «Մանգհութ»-ը պատուհասել էր Ֆիլիպիններն ու Հոնգկոնգը:

Հզօրագոյն այս թայֆունի հետւեանքով Ֆիլիպիններում առնւազն 49 մարդ է զոհւել, իսկ Հոնգկոնգում տուժել է 213 մարդ:

Յիշեցնենք, որ «Մանգհութ» թայֆունն ամենահզօրներից մէկն է եւ գնահատւում է վտանգաւորութեան առաւելագոյն՝ հինգերորդ աստիճանով: Այն շարժւում է 255 կմ/ժամ արագութեամբ: Ներկայ պահին այն առաւել կործանարար է գնահատւում, քան ԱՄՆ-ի արեւելեան ափերը պատուհասած «Ֆլորենս» փոթորիկը, որի հետեւանքով նոյնպէս մարդկային կորուստներ են գրանցւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։