Հա

Քաղաքական

17/09/2018 - 10:20

Պենտագոնի ղեկավարը կարող է լքել պաշտօնը

Պենտագոնի ղեկավար Ջէյմզ Մաթիսը կարող է լքել իր պաշտօնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարաձայնութիւնների պատճառով: 

«alikonline.ir» - Պենտագոնի ղեկավար Ջէյմզ Մաթիսը կարող է լքել իր պաշտօնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարաձայնութիւնների պատճառով: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է «Los Angeles Times»-ը՝ Պենտագոնի եւ Սպիտակ տան պաշտօնեաներին յղումով:

Աղբիւրներից մէկի խօսքով՝ նախագահը կասկածի տակ է առել պաշտպանութեան նախարարի հաւատարմութիւնը: «Նա (Թրամփը-«Tert.am») կարծում է, որ Մաթիսն այնքան հաւատարիմ չէ, որքան Թրամփը կուզէր, որ լինէին իր բոլոր մարդիկ՝ հրապարակայնօրէն, անվերապահօրէն ու լիովին»,- նշել է աղբիւրը:

Այլ աղբիւրներ էլ հաղորդում են, որ Պենտագոնի ղեկավարն ինքն է հիասթափւել նախագահից՝ վերջինիս իմպուլսիւութեան եւ ամպագոռգոռ քաղաքական յայտարարութիւններ անելու հակման պատճառով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։