Հա

Քաղաքական

17/09/2018 - 13:10

Նեթանիահու. «Իսրայէլը մտադիր է թոյլ չտալ թշնամիներին առաջադէմ զէնք ունենալ»

Իսրայէլը մշտապէս աշխատում է, որ թոյլ չտայ իր հակառակորդներին առաջատար զէնք ձեռք բերել: Այդ մասին յայտարարել է երկրի վարչապետ Բենեամին Նեթանյահուն Սիրիայի ուղղութեամբ հերթական օդային հարւածներից յետոյ:

«alikonline.ir» - Իսրայէլը մշտապէս աշխատում է, որ թոյլ չտայ իր հակառակորդներին առաջատար զէնք ձեռք բերել: Այդ մասին յայտարարել է երկրի վարչապետ Բենեամին Նեթանիահուն Սիրիայի ուղղութեամբ հերթական օդային հարւածներից յետոյ: Տեղեկացնում է «tert.am»-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով:

Յայտնի է, որ սիրիական իշխանութիւնները մեղադրել են իսրայէլական կողմին Դամասկոսի օդանաւակայանի շրջակայքում հարւածներ իրականացնելու համար:

«Իսրայէլը մշտապէս աշխատում է թշնամիների մօտ առաջադէմ զինատեսակների յայտնւելուն խոչընդոտելու ուղղութեամբ: Մեր կարմիր գծերն առաւել քան երբեւէ յստակ են, եւ մեր վճռականութիւնը՝ թոյլ չտալ, որ դրանք խախտւեն, նոյնպէս ուժեղ է, առաւել քան երբեւէ»,- ասել է Նեթանեահուն կառավարութեան նիստի ժամանակ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։