Հա

Քաղաքական

18/09/2018 - 08:20

Ռուսաստանը եւ Թուրքիան որոշել են Իդլիբում ապառազմականացւած գօտի ստեղծել

Ռուսաստանը եւ Թուրքիան որոշել են Իդլիբում ապառազմականացւած գօտի ստեղծել։ Այս մասին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպումից յետոյ յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«alikonline.ir» - Ռուսաստանը եւ Թուրքիան որոշել են Իդլիբում ապառազմականացւած գօտի ստեղծել։ Այս մասին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպումից յետոյ յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Տեղեկացնում է «news.am»-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով։

«Հանդիպման ընթացքում մենք մանրամասն քննարկեցինք այդ իրավիճակը եւ որոշեցինք զինւած ընդդիմութեան եւ կառավարական զօրքերի շփման գծում մինչեւ այս տարւայ հոկտեմբերի 15-ը ստեղծել 15-20 կմ. խորութեամբ ապառազմականացւած գօտի»,- ասել է նա։

Պուտինը յայտարարել է, որ Էրդողանի հետ բանակցութիւնների ընթացքում իրենց յաջողւել է Իդլիբի վերաբերեալ լուրջ եւ համաձայնեցւած որոշում կայացնել։

Նրա խօսքերով՝ շփման գծում ապառազմականացւած գօտին կը վերահսկւի Սիրիայի կառավարական զօրքերի եւ ՌԴ զինւորական ոստիկանութեան ուժերով։

«Թուրքիայի նախագահի առաջարկով՝ մինչեւ 2018 թւականի հոկտեմբերի 10-ը այդ գօտուց դուրս կը բերւեն ծանր զինատեսակները, տանկերը, հրթիռային համակարգերը, ընդդիմադիր բոլոր խմբաւորումների հրազէնն ու ականանետերը»,- ասել է Պուտինը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։