ԱՄՆ վարչակազմը մտադիր է հրաժարւել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում, Դոնալդ Թրամփի նախագահութեամբ Իրանի վերաբերեալ նիստ հրաւիրելու Նիքի Հէյլիի նախագծից:
«alikonline.ir» - ԱՄՆ վարչակազմը մտադիր է հրաժարւել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում, Դոնալդ Թրամփի նախագահութեամբ Իրանի վերաբերեալ նիստ հրաւիրելու Նիքի Հէյլիի նախագծից:
Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի՝ տեղեկացրել է «The Washington Post» պարբերականը՝ վկայակոչելով իր հաւաստի աղբիւրին:
Յիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հէյլին տեղեկացրել էր, որ Վաշինգտոնը մտադիր է Իրանի թեմայով հրաւիրել ՄԱԿ-ի ԱԽ յատուկ նիստ, որը նախագահելու է Դոնալդ Թրամփը: Հէյլին նշել էր, որ նիստի ընթացքում քննարկւելու են Իրանի հետ կապւած թեմաները, այդ թւում՝ Իրանի տարածաշրջանային գործունէութեան հարցը:
Սպիտակ տանը մտահոգւած են, որ նիստն իյայտ կը բերի Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած ԱՄՆ-ի եւ իր Արեւմտեան դաշնակիցների միջեւ գոյութիւն ունեցող խոր տարաձայնութիւնը:
«Չեմ կարծում, թէ որեւէ մէկը կը ցանկանայ տեսնել, թէ Իրանի հետ Միջուկային գործարքի վերաբերեալ, նախագահ Թրամփը Մէյի եւ Մակրոնի կողմից ինչպիսի հակազդեցութեան է արժանանալու: Նման պայմաններում նա կարող է բարկանալ եւ լքել նիստը՝ դիւանագիտակն մեծ սկանդալի պատճառ դառնալով»,- նշել է պարբերականի աղբիւրը:
Բացի այդ, ՄԱԿ-ի կանոնադրութեան 32 յօդւածը ցանկացած երկրի թոյլ է տալիս մասնակցել ԱԽ այն նիստին, որի ընթացքում քննարկւում է այդ երկրին վերաբերող թեմա, իսկ սա նշանակում է, որ Իրանը կարող է ներկայ լինել նախատեսւող նիստին, ինչն էլ կարող է Թրամփի եւ Իրանի ներկայացուցչի միջեւ անախորժ լարւածութեան պատճառ դառնայ:
«The Washington Post»-ի աղբիւրը նշել է, որ Սպիտակ տանը նախատեսում են, որ Իրանին վերաբերող նիստի փոխարէն, Թրամփը կը նախագահի միջուկային սպառազինութեան չտարածման եւ ինքնիշխանութեան վերաբերեալ ԱԽ նիստը: