Հա

Քաղաքական

18/09/2018 - 12:50

«168 ժամ». «Ալիեւը նոր «գրոհ» է նախաձեռնում. ՀԱՊԿ-ն ինչպէ՞ս կարձագանգի»

«168 ժամ» թերթն իր այսօրւայ համարում գրում է. «ԼՂ հակամարտութեան գօտում իրավիճակը պայթիւնավտանգ է, ինչպէս միշտ, եւ եթէ դրա համար կան նպաստաւոր պայմաններ, բնականաբար, հակառակորդները դրանից կօգտւեն: ԼՂ հակամարտութեան կարգաւորման հարցի վերաբերեալ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինեանն իսկապէս տարբեր եւ որոշ դէպքերում հակասական յայտարարութիւններ եւ քայլեր է իրականացրել:

«alikonline.ir» - «168 ժամ» թերթն իր այսօրւայ համարում գրում է. «ԼՂ հակամարտութեան գօտում իրավիճակը պայթիւնավտանգ է, ինչպէս միշտ, եւ եթէ դրա համար կան նպաստաւոր պայմաններ, բնականաբար, հակառակորդները դրանից կօգտւեն: ԼՂ հակամարտութեան կարգաւորման հարցի վերաբերեալ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինեանն իսկապէս տարբեր եւ որոշ դէպքերում հակասական յայտարարութիւններ եւ քայլեր է իրականացրել:

Պաշտօնավարման սկզբում Փաշինեանը նշել էր, որ հակամարտութեան կողմ է ԼՂՀ-ն, որը պէտք է ներգրաււի բանակցային գործընթացին, եւ որ Հայաստանը կողմ չէ: Սակայն յետագայ գործընթացը գնաց նախկին տրամաբանութեամբ, քանի որ տեղի ունեցաւ Մնացականեան-Մամեդեարով հանդիպում նախկին ձեւաչափով: Երեւում է, որ Փաշինեանը տարածաշրջանային սեփական անվտանգութեան քաղաքականութեան փնտրտուքի մէջ է դեռ»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրոյցում այս մասին ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտութեան գօտու շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Իր հերթին՝ գերմանացի վերլուծաբան Սիւզան Ստիւարտը նշել է, որ Ադրբեջանը կարող է փորձել օգտւել այն իրավիճակից, որը ստեղծւել է Հայաստանում յեղափոխութիւնից յետոյ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին ոլորտներում: Ըստ նրա՝ սա Հայաստանի համար անցումային փուլ է, լի մի շարք մարտահրաւէրներով, քանի որ կան նաեւ արտաքին քաղաքական խնդիրներ: «ՀՀ նոր իշխանութիւնների առջեւ այսօր բազում խնդիրներ են ծառացել՝ ՀՀ ներքաղաքական կեանքը կայունացնելու առաջնահերթութիւնը եւ յեղափոխութեան հետեւանքները քաղաքականապէս կայացնելու անհրաժեշտութիւնը, որը պահանջում է արագ ներքին քաղաքական գործընթացներ: Սակայն, բնականաբար, ԼՂ հակամարտութեան գօտում իրավիճակ չի փոխւել, եւ կայ հակամարտութիւն, որի շուրջ իրավիճակը զարգանում է, հակառակորդը գուցէ փորձի օգտւել մի շարք հանգամանքներից»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ պարտաւորութիւնների ստուգմանն Ադրբեջանի կողմից, ապա, Տարասովի կարծիքով, ՀԱՊԿ-ն ունի պարտաւորութիւններ իր անդամ երկրի անվտանգութեան ոլորտում: Սակայն, ըստ նրա, ներկայումս ՀԱՊԿ-ի հեղինակութեանը մեծ հարւած է հասցւել, կան որոշակի խնդիրներ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովի հետապնդման հետ կապւած, եւ դժւար է ասել, թէ ՀԱՊԿ-ը կը կարողանա՞յ միասնաբար արձագանգել սահմանում տեղի ունեցող իրադարձութիւններին, եթէ դիմում լինի Հայաստանի կողմից»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։