Հա

Քաղաքական

18/09/2018 - 14:05

«Ռուսական օդանաւը խոցւել է սիրիական ուժերի հրթիռով` Իսրայէլի գործողութիւնների պատճառով». ՌԴ ՊՆ-ը մեղադրում է Իսրայէլին

Ռուսական «IL-20» ինքնաթիռը կործանւել է սիրիական «S-200» հակաօդային պաշտպանութեան համալիրի հրթիռի կողմից: Ինչպէս տեղեկացնում է «tert.am»-ը՝ ռուասակն «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով՝ այդ մասին յայտարարել են ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնում:

«alikonline.ir» - Ռուսական «IL-20» ինքնաթիռը կործանւել է սիրիական «S-200» հակաօդային պաշտպանութեան համալիրի հրթիռի կողմից: Ինչպէս տեղեկացնում է «tert.am»-ը՝ ռուասակն «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով՝ այդ մասին յայտարարել են ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնում:

ՌԴ ՊՆ-ում միեւնոյն ժամանակ մանրամասնել են, որ 15 ռուս զինծառայողները զոհւել են Իսրայէլի «անպատասխանատու գործողութիւնների» հետեւանքով: ՌԴ ՊՆ-ում Իսրայէլի սադրիչ գործողութիւնները որակել է որպէս «թշնամական»:

ՌԴ պաշտպանական գերատեսչութիւնում յայտնել են, որ իսրայէլական ինքնաթիռները կանխամտածւած վտանգաւոր իրավիճակ են ստեղծել Լաթաքիայի շրջանում, մինչդեռ Իսրայէլը նախատեսւող գործողութեան մասին ՌԴ-ին թէժ գծով տեղեկացրել է հարւածից մէկ րոպէ առաջ, ինչը թոյլ չի տւել «IL-20»-ը դուրս հանել անվտանգ գօտի:

ՌԴ ՊՆ-ի համաձայն՝ ռուսական ինքնաթիռը կործանւել է նրա հետեւանքով, որ իսրայէլցի օդաչուները այն դրել են սիրիական հակաօդային պաշտպանութեան հարւածի տակ:

«Մենք մեզ համարժէք պատասխան գործողութիւնների իրաւունք ենք վերապահում»,- ասել է ՌԴ պաշտպանութեան նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Յիշեցնենք, որ աւելի վաղ ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը յայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:00-ի մօտակայքում, Հմէյմիմ աւիաբազա վերադառնալիս Սիրիայի ափից 35 կիլոմետր հեռաւորութեան վրայ կորել է ռուսական «IL-20» ինքնաթիռի անձնակազմի հետ կապը:

Գերատեսչութիւնը յայտնել է, որ «IL-20»-ը կորել է ռադարներից Լաթաքիա շրջանում սիրիական օբիեկտների ուղղութեամբ չորս իսրայէլական «F-16» ինքնաթիռների գրոհի ժամանակ:

 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։