Հա

Քաղաքական

22/09/2018 - 08:15

ԱՄՆ-ն դեռեւս Իրանի հետ բանակցութիւնների համար հիմք չի տեսնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առայժմ Իրանի հետ բանակցութիւնների համար հիմք չի տեսնում: Այս մասին «MSNBC» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում յայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առայժմ Իրանի հետ բանակցութիւնների համար հիմք չի տեսնում: Այս մասին «MSNBC» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում յայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն:

«Մենք յստակ յայտարարեցինք, որ պետական կարգի փոփոխութիւնը նախագահ Թրամփի քաղաքականութեան մաս չի կազմում»,- ընդգծել է Պոմպէոն՝ պատասխանելով հարցին, արդեօ՞ք ԱՄՆ նախագահի վարչակազմը հնարաւոր է համարում Թեհրանում իշխանութեան մեղմ կամ իրական փոփոխութիւնը:

«Մենք բացայայտօրէն ասել ենք՝ ինչ ենք ակնկալում Իրանից. Ռիադի ուղղութեամբ հրթիռների արձակումը, «Հեզբօլլահ»-ին զինելը, ահաբեկչութեան ֆինանսաւորումը դադարեցնելը: Սրանք պարզ պահանջներ են, որոնք մենք ներկայացնում ենք ցանկացած երկրի, այդ թւում՝ Իրանին»,- յայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Յիշեցնենք, որ աւելի վաղ, Իրանը հերքել էր ամերիկեան կողմի պնդումներն այն մասին, որ նախագահ Հասան Ռոհանին Նիւ Եօրքում ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակում Դոնալդ Թրամփի հետ հանդիպում է խնդրել: Նախօրէին նման պնդմամբ էր հանդէս եկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հէյլին:

Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին Հէյլիի յայտարարութիւնն անւանել էր «հոգեբանական մթնոլորտ ստեղծելու ծիծաղելի փորձ, որը կոնկրետ նպատակների է ուղղւած»:

«Նման յայտարարութիւնները գործերի իրական վիճակից ուշադրութիւնը շեղելու անյաջող փորձ է»,- նշել էր Ղասեմին՝ շեշտելով, որ Իրանը երբեք չի խնդրել Դոնալդ Թրամփի հետ հանդիպում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։