Հա

Քաղաքական

26/09/2018 - 11:20

Հանրապետութեան նախագահը՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ. «Հայ համայնքն Իրանում ունի կարեւոր դերակատարութիւն եւ մեծ յարգանք է վայելում իրանցիների շրջանում»

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Նիւ Եօրքում հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Նիւ Եօրքում հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական յարաբերութիւնների օրակարգային տարբեր հարցեր: 

Զրուցակիցները կարեւորել են տնտեսական համագործակցութեան զարգացումը եւ նշել, որ այն զգալիօրէն զիջում է երկկողմ քաղաքական յարաբերութիւնների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը` առեւտրատնտեսական կապերի խթանման, առկայ ներուժի իրացման նպատակով:

Դոկտ. Ռոհանին նշել է, որ երկու երկրների միջեւ առկայ է վստահութեան բարձր մակարդակ: Ըստ նրա` հայ համայնքն Իրանում ունի կարեւոր դերակատարութիւն եւ մեծ յարգանք է վայելում իրանցիների շրջանում:

Խօսելով տնտեսական փոխգործակցութեան մասին` Հանրապետութեան նախագահը համոզմունք է յայտնել, որ ԵԱՏՄ-ի հետ ստորագրւած ազատ առեւտրի գօտու ձեւաւորմանը միտւած համաձայնագիրը եւս հնարաւորութիւն կը տայ աւելի խորացնել հայ-իրանական տնտեսական գործակցութիւնը:

Իր հերթին Նիկոլ Փաշինեանն ընդգծել է, որ հայ-իրանական յարաբերութիւններն ունեն առանձնայատուկ բնոյթ եւ պէտք է դրանք շարունակեն զարգանալ բարեկամական ամուր կապերի հիմքի վրայ:

Նիկոլ Փաշինեանը եւ Հասան Ռոհանին անդրադարձել են տարբեր, այդ թւում` Էներգետիկայի, ճանապարհաշինութեան ոլորտներում համագործակցութեանը, լոգիստիկ պայմանների բարելաւմանը վերաբերող հարցերի:

Դոկտ. Ռոհանին ՀՀ վարչապետ Փաշինեանին հրաւիրել է Իրան եւ համոզմունք յայտնել, որ, այցը հնարաւորութիւն կընձեռի առաւել ընդգրկուն քննարկելու երկկողմ համագործակցութիւնն ընդլայնելու ուղիները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։