Հա

Քաղաքական

24/09/2018 - 08:50

Թերեզա Մէյ. «Իրանը հաւատարիմ է միջուկային գործարքին»

Իրանը հաւատարիմ է Միջուկային համապարփակ համաձայնագրին: Այս մասին ամերիկեան «CBS» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը:

«alikonline.ir» - Իրանը հաւատարիմ է Միջուկային համապարփակ համաձայնագրին: Այս մասին ամերիկեան «CBS» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը:

«Հաշւի առնելով մեր դիտարկումները, կարծում ենք, թէ Իրանը կատարում է Միջուկային գործարքով ստանձնած իր պարտաւորութիւնները»,- ասել է Մէյը՝ յաւելելով, որ Մեծ Բրիտանիան եւ գործարքին մասնակից միւս կողմերը համոզւած են, որ անհրաժեշտ է պահպանել Միջուկային համապարփակ համաձայնագիրը:

Մէյը նշել է, որ Իրանի հաւատարմութիւնը Միջուկային գործարքին այն թեման է, որի վերաբերեալ ինքը որոշակի տարաձայնութիւններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Նա Իրանի հրթիռային ծրագիրն ու տարածաշրջանային գործունէութիւնը համարել է այն թեմաները, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ. «Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ Միջուկային գործարքն Իրանին թոյլ չի տայ միջուկային զէնք ձեռք բերել»,- ասել է Մէյը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։