Հա

Քաղաքական

29/09/2018 - 09:05

Եւորպոյի եւ Չինաստանի ամբողջական աջակցութիւնը՝ Միջուկային գործարքին

Եւրոպան եւ Չինաստանն իրենց ամբողջական աջակցութիւնն են յայտնում Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագրին:

«alikonline.ir» - Եւրոպան եւ Չինաստանն իրենց ամբողջական աջակցութիւնն են յայտնում Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագրին:

Այս մասին, ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ունեցած իրենց ելոյթների ժամանակ յատարարել են Գերմանիայի եւ Չինաստանի ԱԳ նախարարներ՝ Հայկօ Մաասն ու Վանգ Ին:

«Եւրոպան միակամ աջակցում է Միջուկային համապարփակ համաձայնագրին»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկօ Մաասը՝ յաւելելով. «Իրանի հետ համաձայնութիւնը միգուցէ անթերի չլինի, սակայն, այն մինչ օրս կանխել է այդ երկրի ձեռնահասութիւնը միջուկային զէնքին ու լարւած վիճակի առաջացումը, որը միանգամայն հնարաւոր էր երեք տարի առաջ: Սա կարեւոր ձեռքբերում է»:

Նա նշել է, որ Եւրոպան քայլեր է ձեռնարկում Իրանի հետ առեւտրատնտեսական յարաբերութիւնների պահպանման համար եւ Թեհրանին կոչ է արել հաւատարիմ մնալ հմաձայնագրին:

Չինաստանի ԱԳ նախարարն էլ կարեւորելով Միջուկային գործարքն ու դրա միջազգային հեղինակութիւնը, նշել է, որ դրա ամբողջական չիրագործումը կը վնասի ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի վարկին եւ հեղինակութեանը՝ հարւածելով տարածաշրջանային ու միջազգային խաղաղութեանն ու անվտանգութեանը:

«Միջուկային համապարփակ համաձայնագիրը միջազգայնօրէն ընդունւած, բազմակողմ համաձայնութիւն է, որը վայելում է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի հովանաւորութիւնը: Այն ապահովում է համաձայնութեան բոլոր կողմերի եւ միջազգային հանրութեան շահերը: Դրա պահպանումն ունի առանցկային նշանակութիւն եւ բխում է բոլորի շահերից: Չինաստանը բոլորին կոչ է անում պահպանել այն»,- յայտարարել է Վանգ Ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։