Հա

Քաղաքական

30/09/2018 - 12:30

Թրամփը յայտարարել է, որ ինքն ու Կիմ Չէն Ընը «սիրահարւել են միմեանց»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ ինքն ու Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կին Չէն Ընը նամակներով փոխանակւելուց յետոյ «սիրահարւել են միմեանց»: 

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ ինքն ու Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կին Չէն Ընը նամակներով փոխանակւելուց յետոյ «սիրահարւել են միմեանց»: Այս մասին, ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «Reuters»-ը:

«Ես շատ կոշտ էի, նա նոյնպէս: Իսկ յետոյ մենք սիրահարւեցինք: Իսկապէս, նա ինձ հրաշալի նամակներ է գրել»,- իր կողմնակիցների ծիծաղի եւ ծափերի ներքոյ յայտարարել է Թրամփը: Նա, միաժամանակ, նշել է, որ բազմաթիւ մեկնաբաններ Կիմ Չէն Ընի հասցէին իր հաճոյախօսութիւնն «անպարկեշտ» կը կոչեն:

Թրամփի վարչակազմը պատրաստւում է Կիմ Չէն Ընի հետ բարձր մակարդակով երկրորդ հանդիպմանը, որի օրն ու վայրը դեռեւս յայտնի չեն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։