Հա

Քաղաքական

01/10/2018 - 12:20

Ալիեւի վարչակազմ. «Փաշինեան-Ալիեւ զրոյցը կայացել է Հայաստանի վարչապետի նախաձեռնութեամբ»

Ադրբեջանը պատրաստ է կառուցողական բանակցութիւնների եւ շփումների, որոնք կը ծառայեն ԼՂ հակամարտութեան կարգաւորմանը: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականութեան բաժնի պետի տեղակալ Հիքմեթ Հաջիեւը:

«alikonline.ir» - Ադրբեջանը պատրաստ է կառուցողական բանակցութիւնների եւ շփումների, որոնք կը ծառայեն ԼՂ հակամարտութեան կարգաւորմանը: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականութեան բաժնի պետի տեղակալ Հիքմեթ Հաջիեւը: Յայտնում է «yerkir.am»-ը՝ «haqqin.az»-ին յղումով:

Նա  նաեւ անդրադարձել է Դուշանբէում Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի միջեւ տեղի ունեցած զրոյցին` նշելով, որ այն տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի նախաձեռնութեամբ: «Դա վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացի ձեւաչափը մնում է անփոփոխ, դրանք տարւում են հէնց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ` որպէս հակամարտութեան կողմերի»,- նշել է  Հաջիւը:

«Յաւելեմ նաեւ, որ այդ նոյն ձեւաչափի շրջանակում Նիւ Եօրքում սեպտեմբերին, իսկ յուլիսին Բրիւսէլում կայացել են Ադրբեջանի եւ ՀՀ ԱԳՆ ղեկավարների հանդիպումները: Մենք դրական ենք գնահատում դա: Ադրբեջանը միշտ պատրաստ է կառուցողական բանակցութիւնների եւ ԼՂ հակամարտութեան կարգաւորմանը նպաստող շփումներին»,- ասել է նա:

Հաջիեւը կրկին խօսել է «Ադրբեջանի օկուպացւած տարածքներում» հայկական զօրքերի առկայութեան մասին` նշելով, որ հէնց դա է հրադադարի խախտման պատճառը, եւ որ դրա մեղաւոր միշտ եղել է հայկական կողմը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։