Հա

Քաղաքական

01/10/2018 - 12:30

Ալիեւը յանձնարարել է շփման գծում աւելի լայնօրէն կիրառել յատուկ տեխնիկական միջոցներ

Դուշանբէից վերադառնալուց յետոյ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը տեղեկացրեց, որ Իլհամ Ալիեւի հետ պայմանաւորւել են երկրների պաշտպանութեան նախարարութիւններին յանձնարարութիւն տալ, որ կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանին լարումը նւազեցնելու համար:

«alikonline.ir» - Դուշանբէից վերադառնալուց յետոյ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը տեղեկացրեց, որ Իլհամ Ալիեւի հետ պայմանաւորւել են երկրների պաշտպանութեան նախարարութիւններին յանձնարարութիւն տալ, որ կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանին լարումը նւազեցնելու համար:

Սսակայն շաբաթ օրը` այս պայմանաւորւածութիւններից յետոյ, Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցութիւն է անցկացրել ադրբեջանական բանակի հրամանատարական կազմի հետ եւ ներկայացրել Ալիեւի յանձնարարականները, որոնք հիմնւած են առաջնագծում իրավիճակի վերջին վերլուծութիւնների վրայ: Տեղեկացնում է  «yerkir.am»-ը՝ ադրբեջանական «Trend»-ին յղումով:

Այսպէս` Ալիեւը յանձնարարել է աւելի լաւ ռազմական հերթափոխ իրականացնել եւ յատուկ տեխնիկական միջոցներն աւելի լայնօրէն կիրառել շփման գծում` անձնակազմի անվտանգութեան առաւելագոյն ապահովման համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։