Հա

Քաղաքական

03/10/2018 - 14:10

Զատուլին. «Արցախում պատերազմի վերսկսումը կարող է աւարտւել Ադրբեջանի փլուզմամբ»

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եւրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի յանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է ադրբեջանցի պատգամաւոր Գուդրաթ Հասանգուլիեւի այն յայտարարութեանը, ըստ որի՝ Ռուսաստանն «օկուպացրել է» ադրբեջանական տարածքները: Խօսքն Արցախի հիմնախնդրի մասին է:

«alikonline.ir» - ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եւրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի յանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է ադրբեջանցի պատգամաւոր Գուդրաթ Հասանգուլիեւի այն յայտարարութեանը, ըստ որի՝ Ռուսաստանն «օկուպացրել է» ադրբեջանական տարածքները: Խօսքն Արցախի հիմնախնդրի մասին է: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Զատուլինը «ruposters.ru»-ին տւած հարցազրոյցում նշել է, որ Ռուսաստանը հիմնախնդրի հետ առնչութիւն չունի, իսկ պատերազմի վերսկսումը կարող է իսկական աղէտ դառնալ Բաքւի համար:

«Ադրբեջանի վարած քաղաքականութեան ու նրա միջեւ, թէ ինչ է Ադրբեջանը ցանկանում, որ մենք մտածենք իր քաղաքականութեան մասին, մեծ տարբերութիւն կայ: Իհարկէ, կան որոշ անկեղծ մարդիկ խորհրդարանում, որոնք ցանկանում են իրերն իրենց անուններով կոչել: Ինձ նրանք պակաս վտանգաւոր են թւում, քան նրանք, ովքեր պատմում են Ռուսաստանի հանդէպ հրաշալի վերաբերմունքի մասին, սակայն ամէն պահի պատրաստ են թիկունքից հարւած հասցնել ու մեր վրայ բարդել սեփական մեղքերն ու խնդիրները»,- ասել է Զատուլինը:

Նա նկատել է, որ Ադրբեջանն այն կայուն երկիրը չէ, ինչպիսին կը ցանկանար լինել, եւ պատերազմը կարող է պարզապէս այդ երկրի փլուզմամբ աւարտւել:

«Ադրբեջանը չի ցանկանում փոխզիջման գնալ, նրանք ցանկանում են վերցնել իրենցը սպառազինութիւնների, աճող ռազմական սպառնալիքի հաշւին: Մենք դրանում հետաքրքրւած չենք, եւ այդ իսկ պատճառով մեր ջանքերն ուղղւած են Ղարաբաղում նոր պատերազմ թոյլ չտալուն: Եւ այս իմաստով մեր հակառակորդները դառնում են Ադրբեջանի ղեկավարներն ու քաղաքական շրջանակները, որոնք շատ են խօսում պատերազմի հաւանականութեան մասին: Դա, ի դէպ, կարող է աւարտւել Ադրբեջանի փլուզմամբ, Ադրբեջանն այն կայուն երկիրը չէ, ինչպիսին կը ցանկանար լինել»,- յաւելել է ռուս պաշտօնեան:

Նա նաեւ նկատել է, որ թէեւ Ադրբեջանը մեծ գումարներ է ստանում նաւթի ու գազի վաճառքից, սակայն այդ եկամուտները բնակչութեան շրջանում հաւասարաչափ չեն բաշխւում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։