Հա

Քաղաքական

04/10/2018 - 10:10

Թրամփի խորհրդական. «ԱՄՆ-ն նախկինի պէս չի ճանաչում Պաղեստին պետութիւնը»

Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնը յայտարարել է, որ ամերիկեան վարչակազմը նախկինի պէս չի ճանաչում Պաղեստին պետութիւնը: Այդ մասին նա ասել է Սպիտակ տանն ունեցած ճեպազրոյցի ժամանակ:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնը յայտարարել է, որ ամերիկեան վարչակազմը նախկինի պէս չի ճանաչում Պաղեստին պետութիւնը: Այդ մասին նա ասել է Սպիտակ տանն ունեցած ճեպազրոյցի ժամանակ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Ներկայում դա պետութիւն չէ: Այն չի անցնում պետականութեան՝ միջազգային իրաւունքին համապատասխան քննութիւնը, չի վերահսկում գծւած սահմանները, չի կատարում կառավարութեան նորմալ գործառոյթներ: Կան մի շարք պատճառներ, որոնցից ելնելով այն պետութիւն չի հանդիսանում»,- ասել է Բոլթոնը՝ պատասխանելով հարցին, թէ արդեօք ԱՄՆ-ի նման դիրքորոշումն ու հռետորաբանությունը կառուցողական են ու նպաստում են իսրայէլա-պաղեստինյան հակամարտութեան կարգաւորմանը:

Ըստ Թրամփի խորհրդականի՝ այդ դիրքորոշումը յստակ է ու ճիշտ: Նա նաեւ շեշտել է, որ, ինչպէս աւելի վաղ նշել է նախագահ Թրամփը, Պաղեստինը կարող է դառնալ պետութիւն, սակայն դրա համար անհրաժեշտ են դիւանագիտական բանակցութիւններ Իսրայելի ու այլ երկրների հետ:

Բոլթոնը յիշեցրել է, որ այս դիրքորոշումն ԱՄՆ-ն որդեգրել է դեռ 1988 թւականից, երբ պաղեստինցիները յայտարարեցին իրենց պետութեան հռչակման մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։