Հա

Քաղաքական

04/10/2018 - 09:50

Յայտնի է՝ երբ տեղի կունենայ «Brexit»-ի հարցով Եւրոմիութեան գագաթնաժողովը

Եւրոմիութեան անդամ պետութիւնների ներկայացուցիչները հոկտեմբերի 17-ին կը հանդիպեն Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Brexit»-ի վերաբերեալ հարցերը: 

«alikonline.ir» - Եւրոմիութեան անդամ պետութիւնների ներկայացուցիչները հոկտեմբերի 17-ին կը հանդիպեն Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Brexit»-ի վերաբերեալ հարցերը: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «Reuters»-ը:

Յայտնի է, որ հանդիպումը տեղի կունենայ Բրիւսէլում: Ակնկալւում է, որ ԵՄ առաջնորդներին կը յաջողւի վերջնական տեսքի բերել համաձայնագիրն ու ստանալ Բրիտանիայի վարչապետի համաձայնութիւնը: Այս հանդիպմանը կը յաջորդի նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովը, որի ժամանակ վերջնականապէս կը կազմւի ԵՄ-ի կազմից դուրս գալուց յետոյ Մեծ Բրիտանիայի եւ Եւրոմիութեան միջեւ առեւտրային յարաբերութիւնների մասին քաղաքական հռչակագիրը:

Նշւում է, որ գագաթնաժողովի նախորդ օրը Եւրոխորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հրաւէրով ԵՄ պետութիւնների ղեկավարները կը մասնակցեն աշխատանքային ընթրիքին, որին ներկայ կը գտնւի նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։