Հա

Քաղաքական

06/10/2018 - 12:00

Լոնդոնը հետեւելու է որպէսզի ԱՄՆ-ն կատարի ԱՄԴ վճիռը

Մեծ Բրիտանիան ողջունում է Արդարադատութեան միջազգային դատարանի (ԱՄԴ) վճիռը եւ այն Իրանի համար կարեւոր ձեռքբերում եւ բարոյական յաղթանակ է համարում:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիան ողջունում է Արդարադատութեան միջազգային դատարանի (ԱՄԴ) վճիռը եւ այն Իրանի համար կարեւոր ձեռքբերում եւ բարոյական յաղթանակ է համարում:

Այս մասին, ԻՌՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է Իրանի հետ առեւտրային հարցերով, Մեծ Բրիտանիայի կառավարութեան յատուկ յանձնակատար Նորման Լամոնտը՝ նշելով, որ պաշտօնական Լոնդոնը հետեւելու է որպէսզի ԱՄՆ-ն կատարի ԱՄԴ վճիռը:

«Թէեւ ԱՄՆ կառավարութիւնը պարտաւորւել է չխոչընդոտել առաջին անհրաժեշտութեան ապրանքների արտահանումը դէպի Իրան, սակայն, գործնականում այլ կերպ է վարւում: Պէտք է վստահութիւն ձեռք բերերնք, որ այդ ապրանքների արտահանման արգելքը կը բացառւի: Նախարարների մակարդակով հետեւելու ենք այդ հարցին»,- ասել է Լամոնտը:

Յիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Արդարադատութեան միջազգային դատարանը վճիռ է կայացրել ԱՄՆ-ի կողմից պարտաւորութիւնների կատարման անհրաժեշտութեան մասին, որը վերաբերում է 1955 թւականին կնքւած իրանա-ամերիկեան Բարեկամութեան պայմանագրին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։