Հա

Քաղաքական

06/10/2018 - 12:40

Եւրոյանձնաժողովի ղեկավարը կարեւորել է Միջուկային գործարքի պահպանումը

Եւրոպական յանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Իւնկէրը կարեւորել է Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանումը:

«alikonline.ir» - Եւրոպական յանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Իւնկէրը կարեւորել է Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանումը:

Այս մասին, նա յայտարարել է երէկ՝ հոկտեմբերի 5-ին Աւստրիայի խորհրդարանում ունեցած իր ելոյթի ժամանակ՝ յստակեցնելով, որ ԵՄ-ն հաստատակամ է պահպանել գործարքը:

«Եւրոպական կողմը պէտք է հաւատարիմ մնայ իր ստանձնած պարտաւորութիւններին եւ չձայանկցի նրանց հետ, ովքեր խոստումնադուրժ են եղել: ներկայ պայամաններում, մենք առաւել քան երբեւէ պէտք է պահպանենք մեր շահերը, քանի որ եւրոպական ընկերութիւնները չպէտք է տուժեն Իրանի դէմ մէկ այլ երկրի սահմանած պատժամիջոցների պատճառով»,- յայտարարել է Իւնկէրը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։